понедельник, 24 февраля 2025 г.

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ՝ ԵՐԲ ՎՐՁԻՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՈՒԶԵՐ

 

Քչերին է հայտնի, որ գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը,ով ծնվել էր 1865 թվականին Վանում ,երիտասարդ տարիներին ակտիվորեն քաղաքական գործունեությամբ է զբաղվել: Արվեստագետը Արմենական կուսակցության,նաև  սուլթանական իշխանության դեմ պայքարող երիտասարդական միավորման  անդամ էր:

1890թ ձերբակալվել է, այնուհետև փաստերի բացակայության պատճառով ազատ արձակվել: 1891 թ. էլ  մահապատժի է դատապարտվել, սակայն  բանտից   փախնելու  արդյունքում  Իրանում է հայտնվել, հետո՝  Թիֆլիսում և Սանկտ- Պետերբուրգում:1897 թ.  Էստոնիա ճամփորդելիս,   Թուրքիան պահանջել է ձերբակալել  Թերլեմեզյանին:Վերջինս իր պատիժը կրել  է Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի, Թիֆլիսի, Դիլիջանի և Երևանի բանտերում: 1898թ. Փանոս Թերլեմեզյանը  աքսորվել  է Իրան և այնտեղ կրկին փախել  բանտից՝ այս անգամ հայտնվելով Փարիզում՝ դառնալով  հայտնի Ժյուլիան ակադեմիայի  ուսանող1900 թ. ակադեմիայի ուսանողական ցուցահանդեսներից մեկում նրա գծանկարն արժանանացել  է մրցանակի:

Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում ուսանելու տարիներ, 1900-ականներ  

Մինչ 1915 թ. ՝ շուրջ 15 տարի Թերլեմեզյանը զբաղվել է ստեղծագործական և մանկավարժական գործունեությամբ: Ուսումնառությունից հետո Խրիմյան Հայրիկի հրավերքով Հայաստան է եկել, այնուհետև Թբիլիսի  մեկնել, ճամփորդել դեպի Եգիպտոս, Ալժիր և Ֆրանսիա: Իսկ 1910-15 թթ.  վերադարձել է Պոլիս՝ ծանոթանալով մեծն Կոմիտասի հետ: Նրանք 5 տարի մեկ հարկի  ներքո  են ապրել, ուր  հավաքվում էին  ժամանակի հայտնի և առաջադեմ մտավորականներից Կոմիտասը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Ռ. Սևակը, Երուխանը և այլք:

«1915թ.-ին վանեցիք երգելով կը կռուէին թուրք բանակին դէմ, բացարձակօրէն անհաւասար ուժերով: Կը կռուէին եղունգներով, ատրճանակներով, որսի հրացաններով, եւ կը դիմադրէին Կրուպի թնդանօթներուն, որովհետեւ հաւատքը իրենց կուրծքերէն պրօնզէ պատնէշներ կերտեց, եւ համերաշխ ու անձնուէր գործունէութիւնը յոյսի առաջնորդող ջահն եղավ»՝   Վանի հերոսամարտը հետագայում այսպես է նկարագրում նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, ով ապրիլյան այդ օրերին մի կողմ էր դրել վրձինն ու ձեռքն  առել մաուզերը:

Գուրգեն Մահարին՝ Փանոս Թերլեմեզյանի համերկրացին, Վանի հերոսամարտի ՝ հատկապես իր նկարիչ հայրենակցի մասին անդրադարձել է  «Այրվող այգեստաններ»  վեպում:

Թերլեմեզյանը եղել է առաջնակարգ նշանառու։ Նա իր դիպուկ գնդակով ոչնչացրել է հայերին կեղեքող Նուրիին, իսկ 1915թ. Վանի հերոսական պաշտպանության ժամանակ Փանոսն աչքի ընկնող կազմակերպիչներից մեկն էր, նրան տանում էին մի գծից մյուսն ու խնդրում դիպուկ գնդակով հեռվից ոչնչացնել թշնամու դիրքերի սպաներին եւ զինվորական այլ աստիճանավորների։

1915 թ. արվեստագետը գաղթականների հետ վերադառնում է Հայաստան:1916-1917 թթ.  Հայ արվեստագետների Միության և  նրա ռոստովյան մասնաճյուղի հիմնադիր անդամներից է դառնում : 1920-23 թթ. ստեղծագործական նպատակներով մեկնում է Իտալիա, Ֆրանսիա և Թուրքիա, իսկ 1923-28 թթ. ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում՝ ունենալով 4 անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, Ֆրեզնոյում, Լոս-Անջելեսում և Սան-Ֆրանցիսկոյում: 1924 թ. մասնակցում է Վենետիկի 14-րդ բիանալեին:

1928թԽորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Փանոս Թերլեմեզյանը բնակություն է հաստատում Հայրենիքում:1929թ. անհատական ցուցահանդես է ունենում Երևանի պետական թանգարանում: 1930 թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման է արժանանում, 1932 թ. էլ՝ ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ  դառնում:

Փանոս Թերլեմեզյանը կյանքից հեռացել է  1941 թ. Երևանում: Հենց այդ տարի էլ Երևանի գեղարվեստարդյունաբերական տեխնիկումը անվանվել է մեծ նկարչի անունով:  Մինչ օրս էլ Երևանի գեղարվեստի քոլեջը Փանոս Թերլեմեզյանի անունն է կրում:

 ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ


Փանոս Թերլեմեզյանը Մ. Պոյախանի հետ Վանում, 1899


 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий