ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Մեր օրերում միակ վայրը, որ հիշեցնում է մեծանուն երգչուհուն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի
հարևանությամբ գտնվող նրա առանձնատունն է, որի մուտքի մոտ ամրացված հուշաքարը հիշեցնում
է՝ այստեղ է ապրել ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյանը: Այժմ այդ տանն է ապրում
նրա դուստրը՝ Կոմիտասի անվան երաժշտանոցի երգեցողության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր,
վաստակավոր դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանը, ով ժամանակին երգեցողության դասերն անցկացնում էր այն սենյակում,
ուր տարիներ առաջ իր սաների հետ աշխատել է Հայկանուշ Դանիելյանը: Երգչուհու
մեծադիր նկարի առջև` հանճարեղ Կոմիտասի երգերով
էին սկսում իրենց դասերը երիտասարդ արտիստները:
