Показаны сообщения с ярлыком Սարգիս Համալբաշյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սարգիս Համալբաշյան. Показать все сообщения

понедельник, 4 февраля 2013 г.

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՈՀԵՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՄԱԼԲԱՇՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ


Երբ Սարգիս Համալբաշյանին հարցրի, թե ինչպես կարելի է անվանել իր նկարչությունը, նա պատասխանեց` ֆիգուրատիվ նկարչություն, սակայն կարծում եմ, որ նման բնորոշումը նրա կտավների համար շատ ակադեմիական է, իսկ նրա արվեստը բնավ այդպիսին չէ: Գաբրիել Գարսիա Մարկեսն իր ինտերվյուներից մեկի ժամանակ ասել է` «Իմ ստեղծած գրականությունը ես անվանում եմ մոգական ռեալիզմ` դա հենց այնպես անվանում չէ, իրական զգացողություններ են և ես գրում եմ հենց այդ ամենի մասին: Նա հավելում է` «Այլապես ինչպես կարելի է բացատրել այն իրողությունը, որ տարիներ առաջ որոշեցի ծնողներիս անակնկալ այցելության գնալ` գիշերով ճանապարհ պիտի ընկնեի, որ առավոտյան տեղ հասնեի: Եվ ահա ճանապարհին աչքերս փակվում են և ավտովթարի եմ ենթարկվում, մի կերպ ողջ մնում: Երբ տեղ հասա մայրս ուրախության արցունքներն աչքերիս դիմավորեց ինձ պատմելով, որ ամբողջ գիշեր աչք չի փակել` մտածելով, որ շատ վատ բան է կատարվում ինձ հետ: Ահա սա է միստիկ ռեալիզմը եւ իմ բոլոր գործերը այս զգացողությունների վրա են հիմնված»: Չգիտեմ` ինչու` ինձ թվում է, որ մարկեսյան այս բնորոշումը հատկանշական է նաեւ Համալբաշյանի դեպքում. Սարգիսի իրականության մեջ չափից դուրս անցյալ եւ ապագա կա: