Показаны сообщения с ярлыком Exhibition. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Exhibition. Показать все сообщения
суббота, 30 ноября 2013 г.
суббота, 19 октября 2013 г.
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարգարիտա Մանուկյանը քույրս է և հենց այս փաստն արդեն կաշկանդում է ազատ արտահայտվել: Հիմա եթե գովասանքի բառեր շռայլեմ, կասեք` քույրն է, գովաբանում է: Սակայն եթե ես չխոսեմ նրա մասին, հապա` էլ ո՞վ, հատկապես որ այսօր նրա առաջին անհատական ցուցահանդեսն էր և հնարավորություն էր ընձեռվել նրա աշխատանքները դիտել բոլորովին այլ հարթության մեջ:
Դիլիջանի Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացված Մարգարիտայի ձեռագործ աշխատանքների առաջին փոքրիկ ցուցադրության ժամանակ նրա գործերը կարծես շունչ էին առել` զրույցի բռնվել մեզ հետ:
Մարգարիտայի մոտ ձեռագործի նկատմամբ սերը դրսևորվել է դեռևս
մանուկ հասակից: Վերջին տարիներին նա մի նոր
ոգևորությամբ է վերսկսել ստեղծագործել և այսօր, երբ նրա անդրանիկ ցուցահանդեսն արդեն իրականություն է, կասկած չունեմ, որ հենց հիմա նա իր երկրորդ ցուցահանդեսի մասին է մտածում, թե ինչ նոր մտքերով և գաղափարներով ներկայանա, իսկ ես էլ` թե ինչպես ներկայացնեմ քրոջս հաջորդ անգամ:
Ярлыки:
Art,
creative,
crochet,
Dilijan,
Exhibition,
handmade,
Margarita Manukyan,
museum,
Անահիտ Կորյուն,
Դիլիջան,
Մարգարիտա Մանուկյան
Подписаться на:
Сообщения (Atom)
7

