вторник, 27 августа 2013 г.

ԺԱՆՍԵՄԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ.......


93 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսահայ մեծանուն արվեստագետ Ժանսեմը` Հովհաննես Սեմերջյանը:
Նա ֆրանսիական արդի արվեստի ականավոր դեմքերից է:
Հովհաննես Սեմերջյանը ծնվել է Սելեզում, Բրուսայի մոտ, մետաքսագործի ընտանիքում: 1922-ին հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան: Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում: 

суббота, 20 июля 2013 г.

ՄԻ ՏԵՍԱԿ ԽԱՌԸ` ՏԽՐՈՒՐԱԽ....


25-50-97 հեռախոսահամարն եմ հավաքում ու հենց առաջին զանգից վերցնում են հեռախոսը` ալլոոոոո, ո՞վ է` միանգամից լսում եմ  ծերունական դողդոջուն, ծորուն  ու ինձ համար շատ թանկ  ձայնը…Վարպետս է`Էդուարդ Արծրունյանն է….Նա սիրում էր հեռախոսազանգերին պատասխանել, 6 տարի  տանը փակված մարդու համար դա շփման համար առաջին միջոցն էր…Մենք հաճախ էինք շփվում հեռախոսով`երբ չէի կարողանում նրան այցելության գնալ, զանգում որպիսությունն էի հարցնում…

пятница, 21 июня 2013 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՒՅՆԻ ՀԵՏ


 «Երկու շաբաթ է, ինչ ձեռքս վրձին չեմ վերցրել: Կար մի ժամանակ, երբ ամեն օր նկարում էի ու չէի պատկերացնում, թե կապրեմ մի օր առանց նկարելու: Հիմա հասկանում եմ, որ ամեն օր նկարում էի, քանի որ մշտական ոգևորության մեջ էի, այսինքն՝ դա բնական վիճակ էր ինձ համար»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը: Չնայած այդ ամենին՝ նրա արվեստանոցը լի է կտավներով. «Երբ երկար ժամանակ, երկար տարիներ աշխատում ես, ապա հետո գալիս է մի պահ, երբ պիտի կիսվես, քո ապրումները և հուզումները փոխանցես մարդկանց: Գրեթե 20 տարի է, ինչ անհատական ցուցահանդես չեմ ունեցել»,- իր մտորումներն է մեզ հետ կիսում արվեստագետը:

понедельник, 10 июня 2013 г.

ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ - 100




                                                        

Արա Բեքարյանի մասին բազմիցս եմ լսել, Ազգային պատկերասրահում նրա միայն մի գործն եմ տեսել` << Աշտարակ>> կտավը, որը մեծ տպավորություն գործեց ինձ վրա: Այն տաք, պայծառ գույներով արված գործ էր.......Դա 5 տարի առաջ էր, դրանից հետո Բեքարյանի արվեստի հետ չեմ առնչվել, այսօր համացանցում պատահականորեն նրա նկարները աչքովս ընկան ու որոշեցի ներկայացնել արվեստասեր ընկերներիս :   Հատկապես շատ ուրախացա, որ ճիշտ պահին եմ անդրադառնում արվեստագետին` պարզվում է նկարչի 100-ամյա հոբելյանն է......

пятница, 7 июня 2013 г.

ԿԱՐԵՎՈՐԸ ՆԿԱՐԵԼՆ Է

 Տան դուռը բաց է: Նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը հյուրի է սպասում: Հյուրն էլ ես եմ: Երբ նա տեսավ ինձ, միանգամից հարցրեց.
-         Քեզ հաստատ նկարել եմ, չէ՞:
-         Չէ, չեք նկարել,- հետևում է իմ պատասխանը:
Բա, ինչո՞ւ,- շարունակում է նա:

среда, 5 июня 2013 г.

ԽՆԿԵԼԻ Է ՀԻՇԱՏԱԿԸ ՔՈ

                                                                                                  ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
                                                            
Մեր օրերում միակ վայրը, որ հիշեցնում է մեծանուն երգչուհուն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող նրա առանձնատունն է, որի մուտքի մոտ ամրացված հուշաքարը հիշեցնում է՝ այստեղ է ապրել ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյանը: Այժմ այդ տանն է ապրում նրա դուստրը՝ Կոմիտասի անվան երաժշտանոցի երգեցողության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր, վաստակավոր դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանը, ով ժամանակին  երգեցողության դասերն անցկացնում էր այն սենյակում, ուր տարիներ առաջ իր սաների հետ աշխատել է Հայկանուշ Դանիելյանը:   Երգչուհու  մեծադիր նկարի առջև` հանճարեղ Կոմիտասի երգերով էին  սկսում իրենց դասերը երիտասարդ արտիստները:

пятница, 5 апреля 2013 г.

ԳՅՈՒՄՐԻԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ` ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՂՈՒԿԱՍՅԱՆ



Համբարձում Ղուկասյանը ծնվել է 1953 թ. Լենինական քաղաքում ( այժմ Գյումրի)  : 1974 թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը գերազանցության դիպլոմով: 1980 թ.  ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը գերազանցության դիպլոմով` ստանալով գեղանկարիչ-մանկավարժի որակավորում:
1980-1988 թվականներին աշխատել է Գյումրու Մերկուրովի անվան  գեղարվեստի դպրոցում որպես գեղանկարի ուսուցիչ:
 1983 թ.  Խորհրդային Հանրապետությունների նկարիչների Միության անդամ է:
1984 թ.  ստացել է Սովետական Հայաստանի <<Հնգամյակի լավագույն որմնանկար>>-ի 1-ին մրցանակ: 1988 թ.  Հայաստանի  ԼԿԵՄ կենտկոմի <<Երիտասարդության  գեղագիտական դաստիարակության և հասարակական ակտիվ աշխատանքի համար>> պատվոգիր:
 1997 թ . Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման օրվանից մինչ օրս, աշխատում է որպես տնօրեն: 2008 թ.  Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրենն է:
2007 թ.  ստացել է դոցենտի կոչում:
2006 թ.   ստացել է <<Մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար>> Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիր: 2011 թ.  արժանացել է <<Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի >> ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի:
Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Լեհաստանի տարբեր քաղաքներում, Սիրիայում,Լիբանանում  և այլն: Նկարչի աշխատանքները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում,ինչպես նաև տարբեր պատկերասրահների մշտական ցուցադրություններում: