суббота, 7 сентября 2013 г.
вторник, 27 августа 2013 г.
ԺԱՆՍԵՄԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ.......
93 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսահայ մեծանուն արվեստագետ Ժանսեմը` Հովհաննես Սեմերջյանը:
Նա ֆրանսիական արդի արվեստի ականավոր դեմքերից է:
Հովհաննես Սեմերջյանը ծնվել է Սելեզում, Բրուսայի մոտ, մետաքսագործի ընտանիքում: 1922-ին հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան: Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում: суббота, 20 июля 2013 г.
ՄԻ ՏԵՍԱԿ ԽԱՌԸ` ՏԽՐՈՒՐԱԽ....
25-50-97 հեռախոսահամարն եմ հավաքում ու հենց առաջին զանգից
վերցնում են հեռախոսը` ալլոոոոո, ո՞վ է` միանգամից լսում եմ ծերունական դողդոջուն, ծորուն ու ինձ համար շատ թանկ ձայնը…Վարպետս է`Էդուարդ Արծրունյանն է….Նա սիրում
էր հեռախոսազանգերին պատասխանել, 6 տարի տանը
փակված մարդու համար դա շփման համար առաջին միջոցն էր…Մենք հաճախ էինք շփվում հեռախոսով`երբ
չէի կարողանում նրան այցելության գնալ, զանգում որպիսությունն էի հարցնում…
пятница, 21 июня 2013 г.
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՒՅՆԻ ՀԵՏ
«Երկու շաբաթ է, ինչ ձեռքս
վրձին չեմ վերցրել: Կար մի ժամանակ, երբ ամեն օր նկարում էի ու չէի պատկերացնում, թե
կապրեմ մի օր առանց նկարելու: Հիմա հասկանում եմ, որ ամեն օր նկարում էի, քանի որ մշտական
ոգևորության մեջ էի, այսինքն՝ դա բնական վիճակ էր ինձ համար»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը:
Չնայած այդ ամենին՝ նրա արվեստանոցը լի է կտավներով. «Երբ երկար ժամանակ, երկար տարիներ
աշխատում ես, ապա հետո գալիս է մի պահ, երբ պիտի կիսվես, քո ապրումները և հուզումները
փոխանցես մարդկանց: Գրեթե 20 տարի է, ինչ անհատական ցուցահանդես չեմ ունեցել»,- իր
մտորումներն է մեզ հետ կիսում արվեստագետը:
понедельник, 10 июня 2013 г.
ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ - 100

Արա Բեքարյանի մասին բազմիցս եմ լսել, Ազգային պատկերասրահում նրա միայն մի գործն եմ տեսել` << Աշտարակ>> կտավը, որը մեծ տպավորություն գործեց ինձ վրա: Այն տաք, պայծառ գույներով արված գործ էր.......Դա 5 տարի առաջ էր, դրանից հետո Բեքարյանի արվեստի հետ չեմ առնչվել, այսօր համացանցում պատահականորեն նրա նկարները աչքովս ընկան ու որոշեցի ներկայացնել արվեստասեր ընկերներիս : Հատկապես շատ ուրախացա, որ ճիշտ պահին եմ անդրադառնում արվեստագետին` պարզվում է նկարչի 100-ամյա հոբելյանն է......
пятница, 7 июня 2013 г.
среда, 5 июня 2013 г.
ԽՆԿԵԼԻ Է ՀԻՇԱՏԱԿԸ ՔՈ
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Մեր օրերում միակ վայրը, որ հիշեցնում է մեծանուն երգչուհուն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի
հարևանությամբ գտնվող նրա առանձնատունն է, որի մուտքի մոտ ամրացված հուշաքարը հիշեցնում
է՝ այստեղ է ապրել ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյանը: Այժմ այդ տանն է ապրում
նրա դուստրը՝ Կոմիտասի անվան երաժշտանոցի երգեցողության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր,
վաստակավոր դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանը, ով ժամանակին երգեցողության դասերն անցկացնում էր այն սենյակում,
ուր տարիներ առաջ իր սաների հետ աշխատել է Հայկանուշ Դանիելյանը: Երգչուհու
մեծադիր նկարի առջև` հանճարեղ Կոմիտասի երգերով
էին սկսում իրենց դասերը երիտասարդ արտիստները:
Подписаться на:
Сообщения (Atom)




