Показаны сообщения с ярлыком ԳՅՈՒՄՐԻ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԳՅՈՒՄՐԻ. Показать все сообщения

понедельник, 2 февраля 2015 г.

ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻՆ ՀԻՇԵԼԻՍ...


_ Խոսել մի մարդու մասին, ով քո բարեկամն է և այժմ չկա, շատ դժվար է,_ հուզմունքից փոքր-ինչ երերուն ձայնով այսպես է սկսում մեր զրույցը Գյումրու Մարզային գրադարանի գլխավոր մատենագետ Լուսիկ Արծրունյանը: Դժվար է ասել՝ կարո՞տը, արվեստագետին ներկայացնելու պատասխանատվությու՞նը, թե՞ այլ բան թույլ նշմարվող դող է ներարկել նրա ձեռքերին, բայց երանելի հուշերի հոսքը, որ կծիկված էր առանձին հիշողություններից ագուցված թելիկներից, մեղմ ժպիտ է երիզել դեմքին: Զրուցակիցս նկարիչ Էդուարդ Արծրունյանի հորեղբոր աղջիկն է: Գետինը դեռ սպիտակ հանդերձ էր կրում, երբ պայմանավորվեցինք զրուցել նկարչի մասին, բայց մինչ կհաղթահարվեր պատվարող իրադարձությունների շղթան, ու զրույցը, վերջապես, կկայանար, արևն արդեն չարաճճիորեն զվարճանում էր ցրտին սովոր գյումրեցիների հետ: Եվ ահա օգոստոսյան տապին Մարզային գրադարանի արվեստի բաժնի զով ու հյուրընկալ սրահում գրքերի լուռ ընկերակցությունն ու քաղցրալուր մեղեդին ներդաշնակվում են մեր զգացողություններին:

понедельник, 14 октября 2013 г.

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ


              ( 1930-2009 )

«Մարդասիրություն, նրբին բանաստեղծական աշխարհընկալում, ժամանակի սուր զգացողություն եւ նկարչական «մեղեդային» լեզվի ինքնատիպություն - այս ամենը Աշոտ Մելքոնյանի ստեղծագործության բնորոշ հատկանիշներն են»:
Մարիամ Այվազյան, արվեստաբանության դոկտոր

суббота, 2 марта 2013 г.

ԲԱՑԱՐՁԱԿ ՍԵՐՍ` ԳՅՈՒՄՐԻ


Գյումրին ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: Գյումրին ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: Գյումրի չեմ գնում` առանց այդ երկու հրաշալի տղամարդկանց դատարկ է ինձ համար այդ քաղաքը: Հեռվից եմ սիրում այդ քաղաքը ու դա ավելի լավ է: Նա ինձ նոր զգացողություններ ապրելու հնարավորություններ է ընձեռում: Չնայած Երեւանը Գյումրիից հեռու է 126 կիլոմետրով, սակայն սարերի ու ձորերի տարբերություն կա: Ցանկացած գյումրեցի պոտենցիալ պոետ ու նկարիչ է, իսկ քանակն էլ որակ է տալիս: Ըդիկ մեր հողից ու ջրից է` համոզված են գյումրեցիները, կարեւորը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ծնվելն է` հետո ուր էլ, որ լինեն ջրի երես են դուրս գալիս էդ գյումրեցիները:

понедельник, 18 февраля 2013 г.

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ՍԿԻԶԲ` ԳՅՈՒՄՐԻ.........


2009 թվականի սեպտեմբերի 27-ը կիրակի է, ու առավոտյան ժամը իննին ես արդեն գեղանկարիչ Էդուարդ Արծրունյանի տանն եմ` այսօր մենք Գյումրի ենք մեկնելու` տեսնելու Վարպետի հայրական տունը, այցելելու այն վայրերը, որտեղ արվեստագետն իր մանկությունն է անցկացրել, որտեղ նրա հայրը` ջրաղացպան Սիմոնն է աշխատել, և, բնականաբար, հանդիպելու ենք նրա հարազատների հետ:
Էդուարդ Արծրունյանը երկար է սպասել այս ճամփորդությանը. գրեթե տասը տարի է, ինչ Լենինականում չէր եղել. ընդհանրապես, Վարպետն իր հիվանդության հինգ տարիների ընթացքում հազվադեպ է տանից դուրս եկել: Ու հիմա այս իրադարձությունը նյրա համար տոնակատարության է վերածվել: Մանկան նման հրճվում է երկնքի կապույտով ու ամպերի գունային փոխակերպումներով, ողջ հայացքով կլանում է սարերի լույսն ու ստվերը, այգիների կանաչն ու արդեն աշնան դեղինն ու կարմիրը, հերկած արտերի փառահեղ ցորենագույնն ու հողագույնը: Վարպետը կարողանում է հիանալ նույնիսկ ճանապարհի փշերով, որոնցով այնքան հարուստ է մեր երկիրը: Մեքենան կանգ է առնում Ուջանում` բեռնվելու աշնանային գունեղ մրգերով, Արծրունյանը աղբյուրի սառնորակ ջուր է խմում ու հանգիստ սրտով շարունակում ճանապարհը: Մեզ ուղեկցում է մի մեքենա ևս` մեզ հետ են վարպետի եղբայրները` Համբարձում և Լևոն Արծրունյանները` իրենց որդիներով ու թոռներով: