Հակոբ Անանիկյանը լենինականյան գեղանկարչական դպրոցի հիմնադիրներից է : Նա ոչ միայն հրաշալի արվեստագետ , այլև նույնքան հրաշալի մանկավարժ է: Դասավանդել է Լենինականի Մերկուրովի անվան հանրահայտ գեղարվեստի դպրոցում, որտեղ նրա դասարանում են սովորել Մինաս Ավետիսյանը, Էդուարդ Արծրունյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք: Նրա ստեղծած արվեստը պարզ է և անմիջական ` նրա կտավներում հին Լենինականն է ` իր սովորություններով ու ավանդույթներով, քաղաքի պատմությունը կերտող մարդկանցով:
Показаны сообщения с ярлыком Լենինական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լենինական. Показать все сообщения
воскресенье, 27 октября 2013 г.
суббота, 2 марта 2013 г.
ԲԱՑԱՐՁԱԿ ՍԵՐՍ` ԳՅՈՒՄՐԻ
Գյումրին ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: Գյումրին ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: Գյումրի չեմ գնում` առանց այդ երկու հրաշալի տղամարդկանց դատարկ է ինձ համար այդ քաղաքը: Հեռվից եմ սիրում այդ քաղաքը ու դա ավելի լավ է: Նա ինձ նոր զգացողություններ ապրելու հնարավորություններ է ընձեռում: Չնայած Երեւանը Գյումրիից հեռու է
126 կիլոմետրով, սակայն սարերի ու ձորերի տարբերություն կա: Ցանկացած գյումրեցի պոտենցիալ պոետ ու նկարիչ է, իսկ քանակն էլ որակ է տալիս: Ըդիկ մեր հողից ու ջրից է` համոզված են գյումրեցիները, կարեւորը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ծնվելն է` հետո ուր էլ, որ լինեն ջրի երես են դուրս գալիս էդ գյումրեցիները:
Подписаться на:
Сообщения (Atom)
