Հակոբ Անանիկյանը լենինականյան գեղանկարչական դպրոցի հիմնադիրներից է : Նա ոչ միայն հրաշալի արվեստագետ , այլև նույնքան հրաշալի մանկավարժ է: Դասավանդել է Լենինականի Մերկուրովի անվան հանրահայտ գեղարվեստի դպրոցում, որտեղ նրա դասարանում են սովորել Մինաս Ավետիսյանը, Էդուարդ Արծրունյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք: Նրա ստեղծած արվեստը պարզ է և անմիջական ` նրա կտավներում հին Լենինականն է ` իր սովորություններով ու ավանդույթներով, քաղաքի պատմությունը կերտող մարդկանցով: