суббота, 19 октября 2013 г.

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



            Մարգարիտա Մանուկյանը քույրս է և հենց այս փաստն արդեն  կաշկանդում է ազատ արտահայտվել: Հիմա եթե գովասանքի բառեր շռայլեմ, կասեք` քույրն է, գովաբանում է: Սակայն եթե ես չխոսեմ նրա մասին, հապա` էլ ո՞վ, հատկապես որ այսօր նրա առաջին անհատական ցուցահանդեսն էր և  հնարավորություն էր ընձեռվել նրա աշխատանքները դիտել բոլորովին այլ հարթության մեջ:
         Դիլիջանի Շարամբեյանի  անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում  բացված Մարգարիտայի ձեռագործ աշխատանքների  առաջին փոքրիկ  ցուցադրության ժամանակ  նրա գործերը կարծես շունչ էին առել` զրույցի բռնվել մեզ հետ: 


       
            Թերևս Մարգարիտայի աշխատանքների ինքնատիպությունը նրա գունազգացողության , ինչպես նաև  նրա  բացառիկ ճաշակի ու նրբաոճության մեջ է: Ավանդական համարվող կիրառական արվեստի այս տեսակը ժամանակի շունչն է առել նաև  այն հետաքրքիր կերպով ներկայացնելու շնորհիվ` Մարգարիտան օժտված է բացառիկ  կոմպոզիցիոն մտածողությամբ: Նա իր ստեղծած աշխատանքները համադրում է  գունային համապատասխան  միջավայրում` դրանց  յուօրինակ հմայք և շեշտադրում հաղորդելով:


Մարգարիտայի մոտ ձեռագործի նկատմամբ սերը դրսևորվել է դեռևս մանուկ հասակից: Վերջին տարիներին նա  մի նոր ոգևորությամբ  է վերսկսել ստեղծագործել և այսօր, երբ նրա անդրանիկ ցուցահանդեսն արդեն իրականություն է, կասկած չունեմ, որ հենց հիմա նա իր երկրորդ ցուցահանդեսի մասին է մտածում, թե  ինչ նոր մտքերով և գաղափարներով ներկայանա, իսկ ես էլ`  թե ինչպես ներկայացնեմ քրոջս հաջորդ անգամ:
Հոկտեմբերի 19-ը մեր կյանքում նշանավորվեց քրոջս `Մարգարիտայի  առաջին անհատական ցուցահանդեսով` մի հրաշալի գեղեցիկ օրով, որն անկասկած,  մեկնարկ կհանդիսանա հետագա ստեղծագործական հաջողությունների համար:



понедельник, 14 октября 2013 г.

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ


              ( 1930-2009 )

«Մարդասիրություն, նրբին բանաստեղծական աշխարհընկալում, ժամանակի սուր զգացողություն եւ նկարչական «մեղեդային» լեզվի ինքնատիպություն - այս ամենը Աշոտ Մելքոնյանի ստեղծագործության բնորոշ հատկանիշներն են»:
Մարիամ Այվազյան, արվեստաբանության դոկտոր

понедельник, 30 сентября 2013 г.

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ՄԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան ընկեր գյումրեցի  Միքայել Միքայելյանը գրեց, որ երեկ իր բարեկամներից մեկի տանը Վարպետիս` Էդուարդ Արծրունյանի դիմանկարներից է տեսել:    

четверг, 26 сентября 2013 г.

էԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ

Artsrunyan. Komitas. Thoughts 1986
Ուշ աշնան վերջին անձրևն է տեղում, օրն էլ ավարտին է մոտենում: Գառնեցի Գրիգոր բիձու տնից թխվող լավաշի բույրն է տարածվում  : Բոլորն անհամբեր սպասում են, թե երբ պիտի թոնրից հանվի վերջին լավաշը, որպեսզի ոտքերը կախեն թոնրի մեջ ու մի լավ տաքանան. կարծես այդ մի օրվա ջերմությունը պիտի ապահովի գալիք ձմեռվա ջերմությունը:

суббота, 7 сентября 2013 г.

вторник, 27 августа 2013 г.

ԺԱՆՍԵՄԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ.......


93 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսահայ մեծանուն արվեստագետ Ժանսեմը` Հովհաննես Սեմերջյանը:
Նա ֆրանսիական արդի արվեստի ականավոր դեմքերից է:
Հովհաննես Սեմերջյանը ծնվել է Սելեզում, Բրուսայի մոտ, մետաքսագործի ընտանիքում: 1922-ին հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան: Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում: 

суббота, 20 июля 2013 г.

ՄԻ ՏԵՍԱԿ ԽԱՌԸ` ՏԽՐՈՒՐԱԽ....


25-50-97 հեռախոսահամարն եմ հավաքում ու հենց առաջին զանգից վերցնում են հեռախոսը` ալլոոոոո, ո՞վ է` միանգամից լսում եմ  ծերունական դողդոջուն, ծորուն  ու ինձ համար շատ թանկ  ձայնը…Վարպետս է`Էդուարդ Արծրունյանն է….Նա սիրում էր հեռախոսազանգերին պատասխանել, 6 տարի  տանը փակված մարդու համար դա շփման համար առաջին միջոցն էր…Մենք հաճախ էինք շփվում հեռախոսով`երբ չէի կարողանում նրան այցելության գնալ, զանգում որպիսությունն էի հարցնում…