пятница, 24 января 2014 г.

ՖՐԵՅԴԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Շրջապատի մարդկանց համար ես երևի տարօրինակ, ավելի պատկերավոր ասած, խելառ տիպ եմ: Իմ ընկերներից մեկը, ով հոգեբան է, շատ է անհանգստանում ինձ համար:

пятница, 17 января 2014 г.

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ. ԱՎԴԵՅ ՏԵՐ-ՕՀԱՆՅԱՆ

1998թ. ավանգարդիստ   Ավդեյ Տեր-Օհանյանը Մանեժում հանդես եկավ <<Երիտասարդ անաստվածը>> վերնագրով փերֆորմանսով` իր իսկ կողմից ստեղծված  Ժամանակակից արվեստի դպրոցի  շրջանակներում: Վերջինս ստեղծվել էր 1996 թվականին և  հենց այդ ժամանակէլ  նա իր աշակերտների հետ միասին «Դո՛ւրս արվեստից »/ Вон из искусства /  ֆիլմն էր նկարահանել, որն ուղղված էր այն ժամանակների հայտնի ռուս նկարիչների դեմ:

среда, 27 ноября 2013 г.

ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆԻ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂԸ. ՌԱՖԻԿ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ ՀՅՈՒՐ


Երբ 1.5 ամիս առաջ Ռաֆիկ Ռաֆայելյանին նվիրված տեսանյութը հայտնվեց ինտերնետում, իմ ֆեյսբուքյան ընկերներից Անահիտ Թադևոսյանը միանգամից արձագանքեց` Ճիշտ է, չեմ կարող աջակցել գրքի հրատարակման հարցում, սակայն պապիկին շատ եմ ուզում կոստյում նվիրել և ահա Թուրքիայից օրերս տեղ հասավ պապիկի հագուստը և այն մենք այսօր տեղ հասցրինք:

пятница, 15 ноября 2013 г.

ԿԱՄՍԱՐ

Կամսարը՝ որպես գեղանկարիչ, կայացել է անցած դարի 90-ական թթ., սակայն, ստեղծագործական դադարներով պայմանավորված (ստանձնելով Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրենի պաշտոնը), նրա անունը մի տեսակ դուրս է մղվել ժամանակակից կերպարվեստից: Բայց անհետևանք ու պատահական երևի ոչինչ տեղի չի ունենում. ամեն ինչ փոխկապակցված է ու փոխլրացման մեջ: Այդպես էլ Կամսար արվեստագետի մոտ է: Այսօր արվեստագետը այնպիսի ոգևորությամբ է վերսկսել ստեղծագործական աշխատանքը` կարծես ցանկություն ունի լրացնելու ողջ բաց թողնված ժամանակը:

воскресенье, 10 ноября 2013 г.

ՀԱՅԱԶԳԻ ԳՈԳԵՆԸ` ԱՐՄԱՆ ԹԱԹԵՎՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ 1904-1931

Արման Թաթևոս Մանուկյանը ծնվել է 1904 թ.Կոստանդնապոլսում: Նախնական կրթությունը ստացել է Մխիթարյանների միաբանությունում:Այնուհետև նրա ընտանիքը գաղթել է Ամերիկա, որտեղ նա նկարչության դասընթացների է մասնակցել, այնուհետև  գրաֆիկ դիզայնով`  գրքերի ձևավորմամբ  է զբաղվել: Նրա հետաքրքրության հիմնական առարկան  ծովն էր ու ծովի մարդիկ: