Показаны сообщения с ярлыком Կամսար. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կամսար. Показать все сообщения

пятница, 15 ноября 2013 г.

ԿԱՄՍԱՐ

Կամսարը՝ որպես գեղանկարիչ, կայացել է անցած դարի 90-ական թթ., սակայն, ստեղծագործական դադարներով պայմանավորված (ստանձնելով Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրենի պաշտոնը), նրա անունը մի տեսակ դուրս է մղվել ժամանակակից կերպարվեստից: Բայց անհետևանք ու պատահական երևի ոչինչ տեղի չի ունենում. ամեն ինչ փոխկապակցված է ու փոխլրացման մեջ: Այդպես էլ Կամսար արվեստագետի մոտ է: Այսօր արվեստագետը այնպիսի ոգևորությամբ է վերսկսել ստեղծագործական աշխատանքը` կարծես ցանկություն ունի լրացնելու ողջ բաց թողնված ժամանակը:

суббота, 23 февраля 2013 г.

ԿԱՄՍԱՐ` ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
















Տարիներ առաջ հայտնվեց բարեկամներիցս մեկը` ներկայանալով որպես արվեստի սիրահար: Որոշ ժամանակ անց , նա ցանկություն հայտնեց մի նկար պատվիրել, սակայն մի պայմանով` այն պիտի իրեն հոգեհարազատ թեմայով  ու իր ուզած ձևով նկարվի: Նա անգամ կանխավճար թողեց, որն ավելի պարտավորեցրեց ինձ: Բարեկամս ներկայացրեց իրենց հուզող թեման, նկարագրեց կտավի վրա պատկերվելիքը`նույնիսկ մանրամասնեց, թե որ գիծն ինչպես պիտի բարձրանա ու իջնի, ինչ ծավալի պիտի լինի կոմպոզիցիան: Միայն հասկացա, որ խոսքը ծննդի ու մահվան մասին էր և հենց այդ վայրկյանից ինքս իմ մեջ կաղապարվեցի: Խոստովանեցի, որ դժվար թե գործը գլուխ բերեմ ու առաջարկեցի վերցնել արդեն արված գործերիցս մեկը` չհամաձայնվեց: Երկար ժամանակ գործը ականջի ետև գցեցի, իսկ նա առիթը բաց չթողնելով`  այդ թեմայով  հրապարակային խոսակցություններ էր վարում:

пятница, 22 февраля 2013 г.

ԿԱՄՍԱՐ` ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅԶԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ …

Նկարիչ կա, որ երկու-երեք գույների Վարպետ է, ավելի ճիշտ հենց էդ երկու- երեք գույներն են իրենը, բայց կան նաև այնպիսիք, որ բոլոր գույների նկարիչ են ` Կամսարն էլ  հենց նրանցից  է: Նա կարողանում է իր հույզը գույնի վերածել ու այդ ամենը կտավի հարթություն տեղափոխել:Կամսարն իր վրձնով հազարամյա ժայռապատկերներում ապրող մեր նախնիներին կենդանացնում է ու նրանց միջոցով մեզ հետ զրուցի  է բռնվում: Հաճախ նրա նկարչության մեջ Միրոյի ազդեցությունն են տեսնում, սակայն իրականում Կամսարի ստեղծագործությունների սկզբնաղբյուրը մեր ժայռապատկերային արվեստն է` երկար տարիներ արվեստագետը դրանց խորհրդանիշներն ու նշանակությունն է ուսումնասիրել, այնուհետև` իր արվեստ ներմուծել: Իսկ ինչու՞ ոչ-ոքի մտքով չի անցնում, որ նա ևս ժայռապատկերային արվեստից է ներշնչվել` հարցնում  է  նկարիչը: