Показаны сообщения с ярлыком Եղեգնաձոր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Եղեգնաձոր. Показать все сообщения

пятница, 22 февраля 2013 г.

ԿԱՄՍԱՐ` ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅԶԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ …

Նկարիչ կա, որ երկու-երեք գույների Վարպետ է, ավելի ճիշտ հենց էդ երկու- երեք գույներն են իրենը, բայց կան նաև այնպիսիք, որ բոլոր գույների նկարիչ են ` Կամսարն էլ  հենց նրանցից  է: Նա կարողանում է իր հույզը գույնի վերածել ու այդ ամենը կտավի հարթություն տեղափոխել:Կամսարն իր վրձնով հազարամյա ժայռապատկերներում ապրող մեր նախնիներին կենդանացնում է ու նրանց միջոցով մեզ հետ զրուցի  է բռնվում: Հաճախ նրա նկարչության մեջ Միրոյի ազդեցությունն են տեսնում, սակայն իրականում Կամսարի ստեղծագործությունների սկզբնաղբյուրը մեր ժայռապատկերային արվեստն է` երկար տարիներ արվեստագետը դրանց խորհրդանիշներն ու նշանակությունն է ուսումնասիրել, այնուհետև` իր արվեստ ներմուծել: Իսկ ինչու՞ ոչ-ոքի մտքով չի անցնում, որ նա ևս ժայռապատկերային արվեստից է ներշնչվել` հարցնում  է  նկարիչը: