Լավ նկարիչը համեստ չպիտի լինի`
թող նա իր
նկարների պես համարձակ լինի…Թե չէ` ու՞մ է պետք այն թշվառ
կյանքը, որով նա է ապրում, հետո մեռնում նույն թշվառության մեջ ու վերջ` մոռացան նկարչին…….Մեկ-մեկ հրաշքներ էլ են պատահում` սա հենց այդ դեպքերից մեկն է: Խեղճ Արթուր Փինաջյանը պիտի մահանար, որ հետմահու տեր-տիրական հայտնվեր նրա ժառանգությանը`թեկուզ նրա հաշվին միլիոնատեր դառնալով, բայց գոնե նկարիչն անուն ձեռք բերեց ու նրա արվեստը աշխարհով մեկ շրջանառվեց…
Показаны сообщения с ярлыком արվեստ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком արվեստ. Показать все сообщения
воскресенье, 10 марта 2013 г.
суббота, 23 февраля 2013 г.
ԿԱՄՍԱՐ` ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Տարիներ առաջ հայտնվեց բարեկամներիցս մեկը` ներկայանալով որպես արվեստի սիրահար: Որոշ ժամանակ անց , նա ցանկություն հայտնեց մի նկար պատվիրել, սակայն մի պայմանով` այն պիտի իրեն հոգեհարազատ թեմայով ու իր ուզած ձևով նկարվի: Նա անգամ կանխավճար թողեց, որն ավելի պարտավորեցրեց ինձ: Բարեկամս ներկայացրեց իրենց հուզող թեման, նկարագրեց կտավի վրա պատկերվելիքը`նույնիսկ մանրամասնեց, թե որ գիծն ինչպես պիտի բարձրանա ու իջնի, ինչ ծավալի պիտի լինի կոմպոզիցիան: Միայն հասկացա, որ խոսքը ծննդի ու մահվան մասին էր և հենց այդ վայրկյանից ինքս իմ մեջ կաղապարվեցի: Խոստովանեցի, որ դժվար թե գործը գլուխ բերեմ ու առաջարկեցի վերցնել արդեն արված գործերիցս մեկը` չհամաձայնվեց: Երկար ժամանակ գործը ականջի ետև գցեցի, իսկ նա առիթը բաց չթողնելով` այդ թեմայով հրապարակային խոսակցություններ էր վարում:
пятница, 22 февраля 2013 г.
ԿԱՄՍԱՐ` ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅԶԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ …
Նկարիչ կա, որ երկու-երեք գույների Վարպետ է, ավելի ճիշտ հենց էդ երկու- երեք գույներն են իրենը, բայց կան նաև այնպիսիք, որ բոլոր գույների նկարիչ են ` Կամսարն
էլ հենց նրանցից է: Նա կարողանում է իր հույզը գույնի վերածել ու այդ ամենը
կտավի հարթություն տեղափոխել:Կամսարն իր վրձնով հազարամյա ժայռապատկերներում ապրող մեր նախնիներին կենդանացնում
է ու նրանց միջոցով մեզ հետ զրուցի է բռնվում: Հաճախ նրա նկարչության մեջ Միրոյի ազդեցությունն են տեսնում, սակայն իրականում Կամսարի ստեղծագործությունների սկզբնաղբյուրը մեր ժայռապատկերային
արվեստն է` երկար տարիներ արվեստագետը դրանց խորհրդանիշներն ու նշանակությունն է ուսումնասիրել, այնուհետև` իր արվեստ ներմուծել: Իսկ ինչու՞ ոչ-ոքի մտքով չի անցնում, որ նա ևս ժայռապատկերային
արվեստից է ներշնչվել` հարցնում է նկարիչը:
суббота, 16 февраля 2013 г.
суббота, 2 февраля 2013 г.
ՆԿԱՐԻՉ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. հատված «Ամենանկարիչ նկարիչը» գրքից
Նկարիչն իր վերջին կտավն էր նկարում ու ինքն էլ չգիտեր այդ մասին` այդ մասին ոչ ոք չգիտեր: Կարմիր վարդը ձեռքիս, գնչուական գլխաշորը գլխիս փաթաթած` 2010թ. ամենաերանելի ակնթարթն էի վայելում: Ֆրենկ Սինատրայի ձայնի հնչյունների ներքո անխռով հետամանորյա օրն էր երեկոյանում: Սկզբում երազկոտ գույները սկսեցին վազել կտավի տարածքով, հետո գծերը կերպար էին դառնում` ես ու իմ երազանքները, իմ սերն ու իմ ցանկությունները, Արծրունյանն էլ` իր վրձիններով ու ներկապնակով, ու մենք միասին մեր իղձերը միավորեցինք, ու մեր աշխարհն ընդհանրացավ: Երեք օր անց նկարը գրեթե պատրաստ էր. ընդամենը մի քանի վրձնահարված էր պակասում, սակայն Արծրունյանը չցանկացավ այլևս դիպչել կտավին: Իմ դիմանկարը հայ կերպարվեստի պատմության մեջ ամրագրվեց որպես Էդուարդ Արծրունյանի վերջին ստեղծագործություն: Սրանից հետո Վարպետը երեք ամիս ապրեց, նա օրական կես-կես ժամով աշխատում էր կիսատ աշխատանքների վրա: Նկարիչն արդեն ուժասպառ էր եղել, ուժերը կամաց-կամաց տեղի էին տալիս, սակայն երևակայությունը, նպատակասլացությունը, իր անցած կյանքի ճանապարհն ապրեցնում էին նրան: Նա ինձ իր զգայական աշխարհի ամենանվիրական անկյուններն էր ուղեկցում, իր սիրելի կտավների ստեղծման պատմությանն էր ծանոթացնում:
Подписаться на:
Сообщения (Atom)
.jpg)


