25-50-97 հեռախոսահամարն եմ հավաքում ու հենց առաջին զանգից
վերցնում են հեռախոսը` ալլոոոոո, ո՞վ է` միանգամից լսում եմ  ծերունական դողդոջուն, ծորուն  ու ինձ համար շատ թանկ  ձայնը…Վարպետս է`Էդուարդ Արծրունյանն է….Նա սիրում
էր հեռախոսազանգերին պատասխանել, 6 տարի  տանը
փակված մարդու համար դա շփման համար առաջին միջոցն էր…Մենք հաճախ էինք շփվում հեռախոսով`երբ
չէի կարողանում նրան այցելության գնալ, զանգում որպիսությունն էի հարցնում…

