пятница, 5 апреля 2013 г.

ԳՅՈՒՄՐԻԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ` ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՂՈՒԿԱՍՅԱՆ



Համբարձում Ղուկասյանը ծնվել է 1953 թ. Լենինական քաղաքում ( այժմ Գյումրի)  : 1974 թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը գերազանցության դիպլոմով: 1980 թ.  ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը գերազանցության դիպլոմով` ստանալով գեղանկարիչ-մանկավարժի որակավորում:
1980-1988 թվականներին աշխատել է Գյումրու Մերկուրովի անվան  գեղարվեստի դպրոցում որպես գեղանկարի ուսուցիչ:
 1983 թ.  Խորհրդային Հանրապետությունների նկարիչների Միության անդամ է:
1984 թ.  ստացել է Սովետական Հայաստանի <<Հնգամյակի լավագույն որմնանկար>>-ի 1-ին մրցանակ: 1988 թ.  Հայաստանի  ԼԿԵՄ կենտկոմի <<Երիտասարդության  գեղագիտական դաստիարակության և հասարակական ակտիվ աշխատանքի համար>> պատվոգիր:
 1997 թ . Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման օրվանից մինչ օրս, աշխատում է որպես տնօրեն: 2008 թ.  Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրենն է:
2007 թ.  ստացել է դոցենտի կոչում:
2006 թ.   ստացել է <<Մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար>> Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիր: 2011 թ.  արժանացել է <<Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի >> ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի:
Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Լեհաստանի տարբեր քաղաքներում, Սիրիայում,Լիբանանում  և այլն: Նկարչի աշխատանքները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում,ինչպես նաև տարբեր պատկերասրահների մշտական ցուցադրություններում: