Համբարձում
Ղուկասյանը ծնվել է 1953 թ. Լենինական քաղաքում ( այժմ Գյումրի) : 1974 թ. ավարտել
է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը գերազանցության դիպլոմով:
1980 թ. ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը գերազանցության
դիպլոմով` ստանալով գեղանկարիչ-մանկավարժի որակավորում:
1980-1988
թվականներին աշխատել է Գյումրու Մերկուրովի անվան
գեղարվեստի դպրոցում որպես գեղանկարի ուսուցիչ:
1983 թ. Խորհրդային Հանրապետությունների նկարիչների Միության անդամ է:
1984 թ.
ստացել է Սովետական Հայաստանի <<Հնգամյակի
լավագույն որմնանկար>>-ի 1-ին մրցանակ: 1988 թ. Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի <<Երիտասարդության գեղագիտական դաստիարակության և հասարակական ակտիվ աշխատանքի համար>> պատվոգիր:
1997 թ . Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի
հիմնադրման օրվանից մինչ օրս, աշխատում է որպես տնօրեն: 2008 թ. Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրենն
է:
2007 թ.
ստացել է դոցենտի կոչում:
2006 թ.
ստացել է <<Մշակույթի բնագավառում ներդրած
նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար>> Հայաստանի
Հանրապետության նախագահի շնորհակալագիր: 2011 թ. արժանացել է <<Կրթության և գիտության ոլորտում
ներդրած մեծագույն ավանդի >> ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի:
Ունեցել
է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Լեհաստանի
տարբեր քաղաքներում, Սիրիայում,Լիբանանում
և այլն: Նկարչի աշխատանքները
գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում,ինչպես նաև տարբեր պատկերասրահների մշտական
ցուցադրություններում:
 |
Սոնետ 2004 |
 |
Սոնետ 2011 |
 |
Նկարաշար <<Գյումրի>> 2006 |
 |
Պերֆորմանս 2007 |
 |
Նկարաշար <<Գյումրի >> 2004 |
 |
Նկարաշար <<Գյումրի>> 2003 |
 |
Նկարաշար <<Գյումրի>> 2008 |
 |
Նկարաշար <<Գյումրի>> 2008 |
Комментариев нет:
Отправить комментарий