Լավ նկարիչը համեստ չպիտի լինի`
թող նա իր
նկարների պես համարձակ լինի…Թե չէ` ու՞մ է պետք այն թշվառ
կյանքը, որով նա է ապրում, հետո մեռնում նույն թշվառության մեջ ու վերջ` մոռացան նկարչին…….Մեկ-մեկ հրաշքներ էլ են պատահում` սա հենց այդ դեպքերից մեկն է: Խեղճ Արթուր Փինաջյանը պիտի մահանար, որ հետմահու տեր-տիրական հայտնվեր նրա ժառանգությանը`թեկուզ նրա հաշվին միլիոնատեր դառնալով, բայց գոնե նկարիչն անուն ձեռք բերեց ու նրա արվեստը աշխարհով մեկ շրջանառվեց…
Վերջերս այս նկարչի
անունը առաջիկա ցուցահանդեսի կապակցությամբ հաճախ է շրջանառվում, սակայն նրա մասին
խոսակցությունները դեռևս 5 տարի առաջ են սկսվել:Արթուր
Փինաջյանը ծնվել է 1914 թ. Նյու- Յորքում` Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում:Երկար տարիներ նա ծաղրանկարչությամբ է զբաղվել, մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին` արժանանալով Բրոնզե աստղի արիության համար: Այնուհետև ողջ կյանքում նկարչությամբ է զբաղվել: Ամուսնացած չլինելու պատճառով քույր ու եղբայր միասին են ապրել, ու քույրը մշտապես հոգ է տարել եղբոր մասին: Թերևս միայնությունը, ընտանիք չունենալու փաստն է նկարչին անիքնավստահ դարձրել, երևի այդ է պատճառը,
որ նա քրոջը խնդրել է իր մահից հետո դեն նետել իր նկարները: Եվ , բնականաբար, քույրը չի իրականացրել նրա ցանկությունը….Սակայն 2005 թ. , երբ քույրը ևս վախճանվել է , նրանց առանձնատունը վաճառքի է հանվել և ձեղնահարկում, ավտոտնակում գտնվող բոլոր նկարները դարձել են նոր սեփականատիրոջ սեփականությունը:Վերջինս ԱՄՆ-ում հայտնի գրող Լոուրենս Ջոզեֆն էր: Նա հայտնաբերելով Փինաջյանի նկարները` դրանք գնահատելու նպատակով հայտնի արվեստաբանների է հրավիրել : Ու միանգամից պարզ է դառնում, որ Արթուր Փինաջյանը ոչնչով չի զիջում Վան Գոգին,Սեզանին, Գոգենին ու Արշիլ Գորկուն: Նրա աշխատանքները արվեստի տեսաբանները երկու ժամանակաշրջանի են առանձնացրել` վուդսթոքյան (1950 - 1973) և բելփորթյան (1974 - 1999): Առաջին շրջանի աշխատանքներն աչքի են ընկնում ավելի հագեցած գունային գամմայով, իսկ երկրորդ շրջանը` ավելի նոսր և թույլ գույներով: Լոուրենս Ջոզեֆը կազմել է նկարչի աշխատանքների պատկերագիրքը: Այսօր Փինաջյանի մշակութային ժառանգությունը 30 միլիոն դոլար է գնահատվում: Գոնե լավ է, որ նկարչի բախտը հետմահու բերեց`հայտնվեց մեկը, ով շատ պատահականորեն տեր կանգնեց նկարչի ժառանգությանը`թեկուզ և միլինոավոր դոլարներ աշխատելու հաշվին` մեկ է`մենք մեր եղածին տեր կանգնել չգիտենք…….Մարդը մի քանի տարվա մեջ արդեն պատկերագիրք է տպագրել, մի շարք ցուցահանդեսներ կազմակերպել, նկարչի կայքը ստեղծել, իսկ մենք ինչպե՞ս ենք տեր կանգնում մեր նկարիչներին…….Շատ
կուզենայի, որ Լոուրենս Ջոզեֆը Հայաստան ժամաներ ու տեր կանգներ մեր նկարիչներին` թեկուզ մեռած….
Комментариев нет:
Отправить комментарий