
ԱՆԱՀԻՏ
ցուցասրահում տոնական տրամադրություն է` միանգամից երկու Հերոսների ենք հյուրընկալել`
Արցախյան ազատամարտի խորհրդանիշ Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին և Ապրիլյան պատերազմի հերոս` Շուլի Հակոբյանին: Վերջինս
հորաքրոջս թոռն է ու մասնագիտական էթիկան ինձ թույլ չի տալիս նրա հետ հարցազրույց վարել: Նրա ներկայությունը
հանդիսավորություն է հաղորդում մեր հանդիպմանը և
ավելի նպաստում իմ և Կոմանդոսի զրույցի
ընթացքին:
Գործընկերներս բազմիցս էին պատմել, թե Գեներալն իր մասին խոսել չի սիրում, այդ մասին է վկայում
համացանցը, ուր կցկտուր տեղեկություններ կան Հերոսի մասին: Ու մինչ հանդիպումը մտածում էի`կստացվի արդյո՞ք իմ զրույցը Կոմանդոսի հետ: Կարծում եմ`ստացվեց: Ճիշտ է, ոչ այնպես , ինչպես ես էի ուզում, այլ` այնպես, ինչպես ինքը ցանկացավ: Էդպես էլ պիտի լիներ` հրամանատարը նա է…