Համբարձում
Ղուկասյանը ծնվել է 1953 թ. Լենինական քաղաքում ( այժմ Գյումրի)  : 1974 թ. ավարտել
է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը գերազանցության դիպլոմով:
1980 թ.  ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը գերազանցության
դիպլոմով` ստանալով գեղանկարիչ-մանկավարժի որակավորում: 
1980-1988
թվականներին աշխատել է Գյումրու Մերկուրովի անվան 
գեղարվեստի դպրոցում որպես գեղանկարի ուսուցիչ:
 1983 թ.  Խորհրդային Հանրապետությունների նկարիչների Միության անդամ է:
1984 թ.
 ստացել է Սովետական Հայաստանի <<Հնգամյակի
լավագույն որմնանկար>>-ի 1-ին մրցանակ: 1988 թ.  Հայաստանի  ԼԿԵՄ կենտկոմի <<Երիտասարդության  գեղագիտական դաստիարակության և հասարակական ակտիվ աշխատանքի համար>> պատվոգիր:
 1997 թ . Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի
հիմնադրման օրվանից մինչ օրս, աշխատում է որպես տնօրեն: 2008 թ.  Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրենն
է:
2007 թ.
 ստացել է դոցենտի կոչում: 
2006 թ.
  ստացել է <<Մշակույթի բնագավառում ներդրած
նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար>> Հայաստանի
Հանրապետության նախագահի շնորհակալագիր: 2011 թ.  արժանացել է <<Կրթության և գիտության ոլորտում
ներդրած մեծագույն ավանդի >> ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի:
Ունեցել
է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Լեհաստանի
տարբեր քաղաքներում, Սիրիայում,Լիբանանում
 և այլն: Նկարչի աշխատանքները
գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում,ինչպես նաև տարբեր պատկերասրահների մշտական
ցուցադրություններում:

