понедельник, 30 сентября 2013 г.

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ՄԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան ընկեր գյումրեցի  Միքայել Միքայելյանը գրեց, որ երեկ իր բարեկամներից մեկի տանը Վարպետիս` Էդուարդ Արծրունյանի դիմանկարներից է տեսել:    
Եվ ահա Ռուզաննա Գևորգյանը` դիմանկարի հերոսուհու` Լուիզա Ոսկանյանի դուստրը ,  ներկայացնում է դիմանկարի ստեղծման  պատմությունը << Գիտե՞ք, այսօր մայրիկիս մահվան տասներորդ տարելիցն է ու ինձ համար  շատ խորհրդանշական, ինչ որ չափով նաև առեղծվածային  է թվում հենց այսօր այդ պատմությունը հիշատակելը: Հատկապես, որ նկարի ստեղծման ողջ պատմությունը խորհրդավորության շղարշով է քողարկված: 5 տարի առաջ Էդուարդ Արծրունյանին տվեցինք մայրիկիս սև ու սպիտակ լուսանկարը, որպեսզի նրա դիմանկարը նկարի: Եվ երբ Արծրունյանն ավարտեց դիմանկարը, մենք բոլորս անակնկալի եկանք` նա մայրիկիս ոչ թե լուսանկարում պատկերված զգեստով էր նկարել, այլ բոլորովին մեկ այլ հագուստով: Նա պատճառաբանեց, թե լուսանկարի զգեստը նրան այնքան էլ չի սազում և ինքը նրան իր պատկերացրած զգեստով է նկարել: Իրականությունն այն էր, որ մայրս այդպիսի զգեստ էր  ունեցել ու այն տատիկս նրան իր նշանադրությունից հետո էր նվիրել: Բնականաբար, Արծրունյանը այդ զգեստի մասին ոչինչ չգիտեր, բայց թե ինչու էր հենց այդ զգեստով նկարել, անբացատրելի էր......

Комментариев нет:

Отправить комментарий