Նկարիչների Միության ամենաավագ անդամ 93-ամյա Արմեն Աթայանի արվեստանոցն այսօր հարազատ տան վերածվեց. այնտեղ իմ դիմանկարը ծնվեց :
Աշխատանքը սկսելիս հենց սկզբից էլ հրահանգեց` չշարժվե՛ս, չխոսե՛ս... Իսկ արվեստանոցում ցուրտ է` անշարժությունից փայտանում եմ, բայց դե բարձրաձայնել չեմ կարող: Այդ պահին ինձ օգնության է հասնում Վարպետի կինը`տիկին Էդան, ով պարբերաբար տարբեր թեմաներով զրույցներ է վարում: Երբ հերթը հասավ վոկալ արվեստին, ես չդիմացա ու սկսեցի երգել: Կոմիտաս եմ երգում` <<Քելեր-ցոլերը>>, երգում եմ, որ տաքանամ, նաև մտածում եմ, թե էսպես Վարպետն ավելի լավ կծանոթանա կերպարիս:
40 րոպե աշխատելուց հետո` Վարպետն ընդմիջում է հայտարարում: Ես նայում եմ դեռևս կիսատ իմ նկարին` ու դեռատի Անահիտին եմ այնտեղ տեսնում` միանգամից հասկանում եմ, որ այս մեկը բոլորովին այլ գործ է լինելու:
Շատերին իմ դիմանկարներ հավաքելու սովորությունը որպես ինքնասիրահարվածության դրսևորում է դիտարկվում: Սակայն այդ ցանկությունն իրականում ինքս ինձ կողքից ճանաչելու, այլոց աչքերով դիտարկելու հնարավորություն է ընձեռում` ո՞վ եմ ես, ինչպիսի՞ն եմ ես, բնավորության և անձնային հատկանիշներից որոնք են գերակշռում, չէ՞ որ արվեստագետը ընդհանրական է քեզ ընկալում...
Եվս 40 րոպե ու նկարը պատրաստ է: Առաջին հայացքից այն ինձ փոքր-ինչ խորթ թվաց, սակայն քիչ անց ես ու դիմանկարս մտերմացանք...
Իրականում Արմեն Աթայանը նկարել էր այն Անահիտին, ում գրեթե ոչ-ոք չէր ճանաչում:
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
02.12.2015

Комментариев нет:
Отправить комментарий