Հին Արևելքի գրադարաններ
(Շումեր, Ասորեստան-Բաբելոն, Խեթական պետություն,
Եգիպտոս)
Շումերական բարձրաքանդակ Լագաշից
Գրադարանը և «նախագիտական գիտությունը»
Շումերական բարձրաքանդակ Լագաշից
Գրադարանների գոյության վերաբերյալ առաջին տեղեկությունները
վերաբերում են Միջագետքի ժողովուրդների մշակույթի ծաղկման ժամանակաշրջանին` մասնավորապես
Շումերական պետությանը: Մեզ հասած հնագույն
տեքստերը թվագրվում են մ.թ.ա. 3000-2900 թվականներին
և իրենցից ներկայացնում են մնեմոնիկ և պատկերային գրեր, այլ կերպ ասած՝ ժայռապատկերներ: