Հին Արևելքի գրադարաններ
(Շումեր, Ասորեստան-Բաբելոն, Խեթական պետություն,
Եգիպտոս)
Շումերական բարձրաքանդակ Լագաշից
Գրադարանը  և  «նախագիտական գիտությունը»
Շումերական բարձրաքանդակ Լագաշից
      Գրադարանների գոյության վերաբերյալ առաջին տեղեկությունները
վերաբերում են Միջագետքի ժողովուրդների մշակույթի ծաղկման ժամանակաշրջանին` մասնավորապես
Շումերական պետությանը: Մեզ  հասած հնագույն
տեքստերը թվագրվում են  մ.թ.ա. 3000-2900 թվականներին
և իրենցից ներկայացնում են մնեմոնիկ և պատկերային գրեր, այլ կերպ ասած՝ ժայռապատկերներ:
    Քաղաքակրթության օրրան  հանդիսացող հնագույն քաղաք-պետություների և այդ
պետություններում ձևավորված առաջին գրադարանների ծագման  մասին տեղեկությունները  և դրանց մասին պատկերացումները մեզ են հասել տարբեր
գիտական արշավախմբերի հնագիտական  պեղումների
շնորհիվ:  
  Մ.թ.ա.  3-րդ հազարամյակի սկզբին  Տիգրիս և Եփրատ գետերի ափերին, հին քաղաքակրթության
կենտրոններից  էր Միջագետքը: Մեզանից տասնյակ հազարավոր տարիներ առաջ  աշխարհագրական և կլիմայական  լավագույն պայմաններն այս տարածքում  նպաստավոր պայմաններ են ստեղծել մարդու կյանքի և զարգացման
համար: Մի քանի տասնյակ փոքր քաղաք-պետություններ  են կառուցվում բլուրների վրա և շրջապատվում պատերով:
Հին Լագոսը, Ուրը, Նիպուրը և ուրիշներ դառնում են շումերական քաղաքակրթության հիմնական կենտրոնները: Բայց
նրանցից ամենաերիտասարդը և առավել հայտնին ՝ Բաբելոնը, այնքան արագ  է զարգանում, որ մ.թ.ա. առաջին 
հազարամյակում հույները սկսել են  Միջագետքը
կոչել նրա անունով Բաբելոն:
    Մ.թ.ա. 3-րդ  հազարամյակի կեսին  շումերները հայտնագործում են սեպագիր գրության եղանակը,
որը, համապատասխանաբար ձևափոխելով, հետագայում
օգտագործվել է Աքքադում, Ասորեստանում, Փյունիկիայում, Ուրարտուում և այլ պետություններում:
Առաջին սեպագիր դասագրքերը  կազմվել են մ.թ.ա.
18-րդ դարում, որոնք  ավելի քան հազար տարի
պատճենահանվել են գրեթե անփոփոխ, և գտնվել են Ասորական Նինվե մայրաքաղաքի  պեղումների ժամանակ՝ Աշուրբանիպալի գրադարանում:
   Սակայն, միայն 600 տարի անց` 
մոտ մ.թ.ա.  2400-ական թվականներին,
 գիրը առանձին պատկերներ հիշեցնող ձևերից ձեռք
է բերում դասակարգված և համակարգված տեսք և ստեղծվում են գրի ձևերն ու կրիչները: Մ.թ.ա.
2500-ական թվականներին Շումերը վերածվում է հզոր կենտրոնացված բռնապետական միապետության:
Այս պահից ի վեր մեզ են հասել գրականության բազմաթիվ հուշարձաններ: Ամենահարուստ արխիվները
հայտնաբերված են Լագաշի, Լարսի, Ուրի, Ումմի, Շուրուպպակի, Նիպպուրի ավերակներում:
   Առաջանում է
հաղորդակցման մեկ այլ ձև՝ կանոնակարգված գրավոր խոսքը,  որը հնարավոր է  դարձնում բանավոր խոսքի  փոխանցումը տարածության և ժամանակի մեջ՝  նյութական կրիչի վրա  ֆիքսված պատկերի միջոցով: 
    Մեզ հասած
հնագույն գրավոր տեքստերը՝ կավե սալիկների վրա արված սեպագիր արձանագրությունները,
շումերերեն լեզվով են , թվագրվում են մ.թ.ա. 2900-2500 թթ. և հայտնաբերվել են Միջագետքի տարածքում: Նրանց շարքում
է այսպես կոչված «Արքայական
ցուցակը»՝ Շումերի կառավարիչների ցուցակը, որում հիշատակված է
Գիլգամեշի անունը, ում անվան շուրջ հետագայում 
էպոսներ և մի շարք  հերոսական երգեր
են հյուսվել, որոնք պահպանվել են մինչ մեր օրերը: Մի հետաքրքիր փաստ նշենք, որ գիտական շրջանակներում ցնցող տպավորություն
է թողնում այն հանգամանքը, որ «Գիլգամեշ» էպոսում
համաշխարհային ջրհեղեղի պատմությունը գրեթե համընկնում էր  Աստվածաշնչում
ներկայացվող տարբերակին: Լագաշում հայտնաբերվել
են ավելի քան   20.000  կավե սալիկների, Նիպպուրում, որը երկրի կրոնական
կենտրոնն էր հնագետները հայտնաբերել են մի քանի հազարի հասնող կավե սալիկներ: Այս  սեպագիր արձանագրությունների մեծ մասը  պահպանվել է հատուկ նախատեսված 62 տարբեր շինություններում:
Գտնված սալիկների բովանդակության վերծանումը հնարավորություն է տալիս ենթադրել, որ  դեռևս այն ժամանակ  գոյություն է ունեցել գրականության  դասակարգման 
հստակ տարրեր: 
|  | 
| «Գիլգամեշ» էպոսից հատված ներկայացնող սալիկ | 
  Շումերական քաղաքներում կային դպիրների դպրոցներ՝  դրանց մեծ մասը հիմնականում տաճարներում, որոնք կոչվում էին «սալիկների տուն»: Աշակերտ  տղաները կամ «սալիկների տան որդիները» տիրապետում էին շումերական
և աքքադական լեզուներին, գրելու բարդ համակարգին, տեքստերի պատճենահանման արվեստին,
սովորում էին աստվածաբանություն, մաթեմատիկա, աշխարհագրություն և բժշկություն: Ուրուկի
և Շուրուպպակի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են սալիկներ ուսանելու համար
նախատեսված բառերով,  որոնք էլ համարվում են
առաջին դասագրքերը, դպրոցական տեքստերը և դպրոցական կյանքի մասին ուսուցողական նյութերը՝
«Դպրոցականի օր», «Դպիրը և նրա անկարգ որդին»:
Նիպուրի պալատում հայտնաբերվել են տեքստերով մի քանի հազար կավե սալիկներ: Լագաշում հնագետների հայտնաբերած մոտ 20 հազար սալիկներ, համակարգված ըստ բովանդակության: Այդ կավե սալիկների ուսումնասիրությունը հնարավորություն տվեց գիտնականներին առաջին անգամ կազմել համաշխարհային գիտության մեջ Շումերի մասնագիտությունների ցուցակը, նկարագրել բնակչության կողմից կատարված աշխատանքի բնույթը: Շուրուպպակի գրադարանի տեքստերի ժողովածուն գիտնականներին հնարավորություն տվեց կազմել և հրապարակել արխայիկ սեպագրերի պատկերների և ձևերի ցանկը::
Նիպուրի պալատում հայտնաբերվել են տեքստերով մի քանի հազար կավե սալիկներ: Լագաշում հնագետների հայտնաբերած մոտ 20 հազար սալիկներ, համակարգված ըստ բովանդակության: Այդ կավե սալիկների ուսումնասիրությունը հնարավորություն տվեց գիտնականներին առաջին անգամ կազմել համաշխարհային գիտության մեջ Շումերի մասնագիտությունների ցուցակը, նկարագրել բնակչության կողմից կատարված աշխատանքի բնույթը: Շուրուպպակի գրադարանի տեքստերի ժողովածուն գիտնականներին հնարավորություն տվեց կազմել և հրապարակել արխայիկ սեպագրերի պատկերների և ձևերի ցանկը::
  Այս
ժամանակի առավել խոշոր և նշանակալից գրադարանները՝ այսպես ասած պալատական գրադարանները՝
պետության կառավարիչների գրադարաններն են:
 Հնագույն շրջանի
մեզ հասած հարուստ հավաքածու ունեցող  հնագույն
գրադարաններից է Խեթական պետության թագավոր Խաթուսիլիս Երրորդի պալատական գրադարանը
(մ.թ.ա.1283-1260 թթ.): Գրադարանը տեղակայված է եղել Խեթական պետության մայրաքաղաք
Խաթուսասում՝ արքայական պալատում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մոտ 11.000 կավե
սալիկներ, որոնցում պետական և պաշտոնական  փաստաթղթեր՝
արքայական հրամաններ և կոչեր, նաև տարեգրություններ, տնտեսական, առևտրային, կրոնական
և գյուղատնտեսական կյանքը կարգավորող ըստ բովանդակության դասակարգված սալիկներ: Ի տարբերություն
շումերական սալիկների, խեթական «գրքերում» նշվում է հեղինակի անունը նրա հասցեն
և տիտղոսը, նաև գրագրի անունը: Անգամ հիմքեր կան ենթադրելու, որ գոյություն են ունեցել
հեղինակների անվամբ կազմված գրացուցակներ: Խեթական պետությունը  պահպանել է իր գոյությունը  Մ.թ.ա. II հազարամյակում ՝ 7 դարերի ընթացքում:  
    Հին Արևելքի  մեկ այլ  առավել խոշոր  գրադարան է  Ասորեստանի մայրաքաղաք Նինվեում գտնվող ասորական թագավոր Աշուրբանիպալի հիմնած  արքայական գրադարանը, որը մեզ հասած բաբելոնյան  գրականության հարուստ հավաքածուներից է: Գրադարանի
ֆոնդը բաղկացած է եղել 7-10.000 կավե սալիկներից: Աշուրբանիպալի գրադարանը համընդհանուր
բնույթ է ունեցել փաստաթղթերի բովանդակության առումով, այնտեղ հավաքվել են  արքայական հրամանները, հղումները, այլ երկրների
անվանումների ու կառավարիչների ցուցակները, հնագույն քարտեզագրումներ, բնակավայրերի,  գետերի և և լեռների ցուցակագրված անվանումները,
մաթեմատիկայի, աստղագիտության, բժշկության վերաբերյալ նյութեր, բառարաններ և ուղղագրական,
լեզվաբանական նյութեր: Կրոնական-ծիսակարգային 
տեքստերով սալիկները պահպանվել են առանձնացված շինություններում: Հենց այս գրադարանում
է պահպանվել հայտնի շումերական առաջնորդ Գիլգամեշի մասին առասպելի առավել լիարժեք տեքստի
բնօրինակը , որն աքքադերեն լեզվով է: Առասպելը  միաժամանակ 
համարում են նաև արևելասեմիթական և բաբելոնա-ասուրական: Կան տեղեկություններ գրադարանների ֆոնդերի և կառուցվածքի  բացահայտման մասին: Հատուկ սալիկների վրա նշվել են ստեղծագործության անվանումը, սենյակը և դարակի համարը, որում այն գտնվել է: Յուրաքանչյուր գրքի վրա զետեղված է եղել է կնիքանման գրություն՝ «Աշուրբանիպալի արքունիք,արքաների արքա, Աշուր երկրի արքա, ում աստվածները տվել են սուր աչք և միտք…. և այլն», գիրքը վնասել կամ գրադարանից  դուրս տանել չի թույլատրվել, օգտվելու իրավունք ունեցել են բացառիկ նեղ շրջանի մարդիկ: Եգիպտոսում գրադարաններն անվանում էին «Գրքի տներ» կամ «Գրքի աստվածային տուն» և «Կյանքի տուն»: «Կյանքի տուն» հասկացությունը  իր նշանակությամբ ենթադրում  էր գիտական հաստատություն, որտեղ ամենայն հավանականությամբ զբաղվում էին բժշկությամբ, ապա  այստեղ ստացած գիտելիքները գրի էին առնում  ամբողջական շարադրությամբ և պահպանում այդ ամենը:  Գրադարանի կառավարչի դերը պետական կարևորագույն պաշտոն էր և վստահվում էր միայն արքունական բարձրաստիճան դիրք ունեցող անձանց,  փոխանցվում էր ժառանգաբար: Այն կարող էր զբաղեցնել միայն պալատական ծագում ունեցող «բարձրագույն գիտելիքի» տիրապետող անձը: Գրադարանում պահվող փաստաթղթերից օգտվել կարող էին միայն  կառավարիչներն ու քրմերը:  Մ.թ.ա. 14-րդ դարից սկսած պետությունն ու եկեղեցին միավորվում
են և ծագում է թեոկրատիկ՝ աստվածաբանական կառավարման եղանակը, որտեղ քաղաքական կառավարման  կարևորագույն դերը ստանձնում  է գլխավոր քուրմը: Այս շրջանում զարգացում են ապրում
տաճարների գրադարանները: Տաճարային գրադարաններից առավել հայտնի է եղել Ռամզեսի տաճարի գրադարանը՝ հիմնված մ.թ.ա. 1300 թ. Ռամզես երկրորդ փարավոնի կողմից, որի մուտքի
մոտ «Դեղատուն հոգու համար» փորագրությունն էր արված:  Եգիպտոսում նամակագրության համար  սկսում են գործածել պապիրուսը, որը պահպանվում է
խողովականման պատյաններում՝ փաթեթանման վիճակում: Սակայն պապիրուսի վրա արված փաստաթղթեր
շատ  չեն պահպանվել, քանի որ պապիրուսը այնքան  էլ դիմացկուն չէր կավի համեմատ, և  հետևաբար հարմար չէր երկարատև օգտագործման: Շատ քիչ
պահպանված տեղեկություններ  կան եգիպտական գրադարանների
վերաբերյալ, այդ բացառիկներից է  Էդֆու քաղաքի
գրադարանը, որի ճակատային մասում պահպանվել է գրացուցակի փորագրությունը:
     Ընդհանուր
առմամբ հին Արևելքում գրադարանը և նրա  ստեղծման
և զարգացման առաջին փուլը կարելի է դիտարկել որպես հաստատություն, որն իրականացրել
է գրադարանի երկու հիմնարար և առաջնային գործառույթներից միայն մեկը: Գրադարանի հիմնարար
գործառույթներն երկուսն են՝ ֆոնդագոյացում և սպասարկում: Ստացվում է, որ աշխարհի առաջին  գրադարաններում առավել առաջնային և  հիմնական է եղել  ֆոնդագոյացման՝ փաստաթղթերի հավաքման և պահպանման
ֆունկցիան: Գրադարանում ակնհայտ են դասակարգման և գրացուցակավորման համակարգված որոշակի
տարրերը: Սակայն, միաժամանակ պիտի նկատել, որ այս շրջանի գրադարանները դեռևս   սպասարկում
չէին իրականացնում, և ավելի շատ արխիվային բնույթ էին կրում՝ այսինքն հավաքում և պահպանում
էին փաստաթղթերը, որոնք հաճախ մեկ օրինակով էին պահվում: Հետագայում  գրադարաններում  դեռևս նոր պիտի ստեղծվեին գրագրության և փաստաթղթերի
կրկնօրինակման կենտրոններ:
|  | 
| Ռամզեսի տաճար | 
   Պետք է նշել,
որ այս շրջանի գրադարանը չէր կարող  ծառայել  գիտությանը և նրա զարգացմանը,  քանի որ գիտությունը որպես այդպիսին դեռ ձևավորված
և համակարգված չէր, այլ  ծառայում էր «նախագիտությանը» 
որի հիմքի վրա էլ հետագայում սկսեց ձևավորվել գիտությունը:
   Այսպիսով, խոսելով հնագույն  գրադարանների մասին, կարելի է նշել, որ առաջին գրադարանները  իրենց բովանդակային առումով հիմնականում պարունակել
 են 
կրոնական-ծիսակարգային, պետական և տնտեսական տարատեսակ փաստաթղթերի հավաքածուներ,
որոնք տեղեկություններ են պարունակել տվյալ ժամանակաշրջանի  կյանքի տարատեսակ ոլորտների վերաբերյալ՝  քրմապետական, պալատական կառավարիչների, ծառայողների
, նրանց  դերերի և  պարտականություների, տարածքների և գույքի, ունեցվածքի
հաշվառման,  մարդահամարի վերաբերյալ: 
  Այսինքն,
ըստ էության ,  գրադարանները ներառել են այնպիսի
փաստաթղթերի հավաքածուներ, որոնք միաժամանակ կարելի է համարել թե՛ գրադարաններ, և թե՛
արխիվներ: 
    Այսպիսի
հաստատության առաջացումն ու գոյությունը պայմանավորված  էր մարդու մտահորիզոնի զարգացման հետ, նաև նրանով, որ  շումերական
մշակույթը հասել էր զարգացման այնպիսի մի աստիճանի, որտեղ մարդը սկսում է ինքնաճանաչման  անհրաժեշտություն զգալ, փորձել վերլուծել ինքն իրեն
և իր կապը երկրի և իրեն շրջապատող աշխարհի հետ: Մարդու ձգտումները անհրաժեշտություն
են առաջացնում  գրի ստեղծման և գրավոր տեսքով ասելիքի փոխանցման  համար պատկերագրության և հիերոգլիֆների միջոցով:
Մարդը սկսում է հոգ տանել այդ գրավոր տեղեկությունը ստեղծելու և այն պարունակող կրիչի
 պահպանման համար:      
    Անհրաժեշտություն  է առաջանում 
կատարված իրադարաձությունների մասին վկայող և տեղեկացնող գրավոր հուշարձանների
ստեղծման համար: Դա դեռևս չի կարելի անվանել «հիշողություն ժամանակի մասին»,  կամ «ժամանակային հիշողություն» և առավել ևս ոչ էլ վերաբերմունք  աշխարհի նկատմամբ պատմական դիտանկյունից: Այդ ամեն
դեռևս պիտի առաջ գա հունա-հռոմեական դարաշրջանում՝ մ.թ.ա. 5-րդ դարում՝ երբ անտիկ աշխարհում
ի հայտ է գալիս պատմությունը որպես առանձին գիտություն: 
Օգտագործված գրականության ցանկ 
1. Володин Б. Ф. Всемирная история библиотек. / Б. Ф.
Володин. — СПб.: Профессия, 2002. — 352 с, 32 с. цв. ил. — (Серия: Библиотека).
2. Талалакина О.И. История библиотечного дела за рубежом . —
Москва: Книга, 1982. — 272 с. ил. 
3. Крамер С.Н. История начинается в Шумере /
Под ред. и с предисл. В.В. Струве; Пер. Ф.Л. Мендельсона. М.: Наука, 1965.
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մատենագետ, տեղեկատվական աղբյուրների մասնագետ

 
Комментариев нет:
Отправить комментарий