ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
|  | 
| Aivazovsky. The bay of Naples 1878 | 
Լոնդոնյան Սոթբիսը օրերս Ռուսական կերպարվեստի հեռավար աճուրդ իրականացրեց, որի արդյունքները թերևս զարմացրեցին արվեստասերներին: 
Նախ , սկսենք այն փաստից, որ մայիսի 26-ից հունիսի 2-ը տևած մեկշաբաթյա
աճուրդը, բավականին
մեծ ծավալ ուներ՝ սկսում էր 19-րդ դարի ռոմանտիկ կերպարվեստից  և գալիս, հասնում էր մեր օրերը՝ շուրջ 144 ռուսական արվեստի առարկաներ:
    Եթե աճուրդին
ներկայացված նկարների էսթիմեյթները (նախնական
գները)  որոշակիորեն հարմարեցված էին ճգնաժամին, ապա դրանց
վաճառքի գները միանշանակ հարուցեցին  արվեստասերների և համաշխարհային ճգնաժամից դադարի  մեջ գտնվող հավաքորդների զարմանքը: Ներկայիս ճգնաժամային
իրավիճակով պայմանավորված՝ մեր օրերում իրականացվող  աճուրդները դիտարկվում են մատչելի գներով արվեստի
գործեր ձեռք բերելու հնարավորություն: Մինչդեռ աուկցիոնի արդյունքները տպավորություն
ստեղծեցին, թե ճգնաժամը որպես այդպիսին գոյություն չունի և համաշխարհային  կրիզիս կոչվածը զուտ պատրանք է:
    Աճուրդին մասնակցող  144 ստեղծագործություններից  վաճառվել է 94-ը, այսինքն՝ գործերի  մոտավորապես 70 %-ը, ինչն անգամ մեծ ցուցանիշ է
սովորական աճուրդների ժամանակ, մինչդեռ այս անգամ խոսքը գնում է համավարակի օրերին
իրականացված աճուրդի մասին:
       Աճուրդի
արդյունքներից պարզ է դառնում, որ բոլոր ժամանակներում էլ Այվազովսկին մնում է հավաքորդների
ամենասիրելի և սպասված հեղինակը: Աուկցիոնին ներկայացված նրա 4 աշխատանքներն էլ վաճառվել
են: Եվ եթե գործերից մեկը գնվել է  նախապես
սահմանված գնի սահմաններում, ապա մնացած գործերը սահմանվածից 20-200 % բարձր գներով
են վաճառվել: Այսպիսով, եթե ծովանկարչի էտյուդներից մեկը 8.000-12.000 ֆունթ սթերլինգ
էր գնահատված, վաճառվել
է 15.000 ՖՍ: Եթե նրանցից
մեկը նախատեսված էր վաճառվել 150.000-200.000-ով, վաճառվել է՝ 435.000 -ով, իսկ 800. 000 -1.200.000 գնահատված նկարն էլ
2 մլն 295 հազար ՖՍ
է
վաճառվել: Ինչպես տեսնում եք, ճգնաժամը որևէ ազդեցություն չի ունեցել աճուրդի վրա,
ավելին՝ շատ վաղուց Այվազովսկու կտավները նման բարձր գներով չէին վաճառվել՝ վերջին
10 տարիների ընթացքում նկարչի կտավների գնանկում էր արձանագրվել և այս աճուրդով Այվազովսկին
կարծես  կրկին անգամ ամրապնդում է իր դիրքը
միջազգային շուկայում:
Ռուսական
արվեստի սիրահարներն, ինչ խոսք, չէին
 կարող անտարբեր անցնել Շիշկինի, Ռեպինի,
 Սերեբրյակովայի, Կոնչալովսկու, Զոոմերի կողքով:
Հավաքորդներն անտարբեր չէին նաև 50-60-ականների և ժամանակակից արվեստագետների նկատմամբ:
      Զարմանալի էր , որ աճուրդին վրացի գեղանկարիչ Մերաբ Աբրամաշվիլին որպես  ռուս արվեստագետ էր  ներկայացվել: 2006 թվականին վախճանված նկարչի աշխատանքները ներկայումս մեծ հեղինակություն են վայելում միջազգային աճուրդատներում:
     Ինչպես տեսնում եք, համավարակի
առկայությունը
արվեստի միջազգային շուկայի վրա որևէ ազդեցություն չունեցավ: Թերևս այն առավել տեսանելի է միջին մակարդակում  և
լոկալ հատվածներում:
|  | 
| Aivazovsky. Passing ship on a moonlit night 1868 | 
 
Комментариев нет:
Отправить комментарий