ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Լոնդոնյան Սոթբիսը արվեստասերներին  անընդհատ լարվածության մեջ է պահում: Այս անգամ էլ  հերթը Պիկասոյին հասավ՝ աշխարհի խոշորագույն հավաքորդները  իրենց հանգիստը կորցրած ՝օր ու գիշեր հեռավար  աճուրդին են հետևում՝ աշխատելով գոնե մեկ գործ ձեռք բերել հանճարեղ արվեստագետից:
     Արվեստագետի  թոռնուհին՝ Մարինա  Պիկասոն, հունիսի
8-18-ը  Սոթբիսում  աճուրդի է հանել Պիկասոյի  շուրջ 220  աշխատանք:  Հիմնականում մեծ թիվ են կազմում տարբեր ժամանակահատվածներում ստեղծված գրաֆիկական և խեցեգործական  աշխատանքները, նաև արվեստագետի ներկապնակները: Եվ չնայած այն հանգամանքին, որ  աճուրդի ավարտին 2 օր է մնացել, որոշ առարկաների նկատմամբ մեծ մրցակցություն է  ծավալվել: Շատ բնական է, որ հավաքորդների ուշադրությունը հատկապես արվեստագետի ներկապնակներն են գրավել: Ներկա պահին վերջիններիս   արժեքը  4-5
անգամ գերազանցում է  նախնական գինը և թե աճուրդի ավարտին դրանք ինչ գնով կվաճառվեն, անկանխատեսելի է:
    Ըստ  մոտ կանգնած աղբյուրների , ռուսաստանյան  մի շարք համայնքային պետական թանգարաններ ևս մասնակցում են  այս աճուրդին:  Լավ կլիներ, որ Ազգային պատկերասրահը ևս իր մասնակցությունն ունենար՝ միշտ չէ, որ  նման հնարավորություն է ընձեռվում:
|  | 
| Պաբլո Պիկասոյի ներկապնակը 1961 | 
|  | 
| Պիկասո. Կերպարներ # 28, 1963 | 

 
Комментариев нет:
Отправить комментарий