вторник, 25 августа 2020 г.

ՀԱՎԱՔՈՐԴԸ՝ ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ

                                                                                                                                                                           


















   



ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

        Աշխարհի ամենախոշոր հավաքորդներից մեկը  20-րդ դարի առաջին կեսի խոշոր գործարար ,ազգությամբ հայ  բարերար Գալուստ Գյուլբենկյանն է

          Այսօր նրա ողջ հավաքածուն (6000 միավոր արվեստի առարկա)  իր անունը կրող թանգարանում է ցուցադրվում: Նա այն բացառիկ հավաքորդներից է, ով համաշխարհային արվեստ է հավաքել, ինչը խոսում է նրա բացառիկ ինտելեկտի, ճաշակի ,  բազմակողմանի զարգացածության  և, անշուշտ, անսահման ֆինանսական հնարավորությունների մասին: Գյուլբենկյանի հավաքածուի ժամանակագրությունը սկսվում է Հին Եգիպտոսից և գալիս հասնում է մինչև իր ապրած ժամանակները: /1/

1930 թ. նա իր հավաքածուն պահել է Փարիզում գտնվող իր գրասենյակներից մեկում: Այնուհետև տեղափոխվել է Պորտուգալիա՝ Լիսաբոն, իր հետ տանելով ողջ հավաքածուն:

Գյուլբենկյանն իր հավաքածուի մեծ մասը նվիրաբերել է Պորտուգալիայի կառավարությանն այն պայմանով, որ այն պետք է ղեկավարվի  իր հիմնադրամի կողմիցՀավաքորդի մահվանից 14 տարի անց՝1969 թ, նրա 100-ամյա հոբելյանի առթիվ  տեղի է ունենում թանգարանի հանդիսավոր բացումը: Այստեղ ցուցադրվում են, թե՛ իր անձնական հավաքածուի, թե՛ Պորտուգալիայի կառավարությանը նվիրած և թե՛ հետագայում հիմնադրամի կողմից ձեռք բերված 10.000  արվեստի նմուշներ:

Թանգարանում ներկայացված  Գալուստ Գյուլբենկյանի հիմնական հավաքածուն 2 բաժնից է բաղկացած և այն 16 ցուցասրահներում  է ցուցադրվումԱռաջին ցուցասրահում հին եգիպտական արվեստ է ներկայացվածԵրկրորդում՝ հունահռոմեական արվեստ,երրորդում՝ Միջագետքիչորրորդում՝  իսլամականհինգերորդում՝ հայկական արվեստ և այսպես շարունակԻ դեպ, հավաքածուն մեծ ընդգրկում ունի՝ հնագիտական առարկաներ՝խեցեղեն,կենցաղային իրերկահույքի նմուշներզարդեր (այդ թվում՝ ոսկեղենի René Lalique հավաքածուն), սպասք (նաև՝ ռուսաց վերջին ցարի՝ Նիկոլայ Երկրորդի պալատի արծաթե սպասքեղենը), դրամանմուշներկերամիկաքանդակներարձաններպաստառներձեռագիր մատյաններ ու հնատիպ գրքերգեղանկարներ և գրաֆիկական աշխատանքներ:/2/

Օգտագործված գրականության ցանկ

1. Հղում դեպի պաշտոնական կայք՝ https://gulbenkian.pt/museu/en/the-founders-collection/the-collector/

2.  Հղում պաշտոնական կայք՝ https://gulbenkian.pt/museu/en/the-founders-collection/about-the-collection/

 

Комментариев нет:

Отправить комментарий