ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Զաբել Բոյաջյանը ծնվել է 1873  թ. Դիարբեքիրում՝ բրիտանացի փոխհյուպատոս Թոմաս Բոյաջյանի և Կատերին Ռոջերսի (անգլիացի գրող Սամուել Ռոջերսի ժառանգ) ընտանիքում :1895
թ. Համիդյան ջարդերի ժամանակ Բոյաջյանների ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ արդեն 1896 թ. Իզաբելն ընդունվում է  Սլեյդ գեղարվեստի դպրոց:  Բոյաջյանը տիրապետել է 8 լեզուների, եղել է էսպերանտոյի միջազգային ընկերության Լոնդոնի մասնաճյուղի հիմնադիրներից,1907թ.  որպես դերասանուհի մասնակցել է Քեմբրիջում  կազմակերպված էսպերանտոյով թատերական մի ներկայացման: 
Բոյաջյանը նաև գրող էր՝ 1901 թ. «Վարդինե» գրական ծածկանվամբ հրապարակում է իր անդրանիկ գիրքը՝ «Եսթեր. մի կյանքի սիրավեպը», որում նկարագրվում են Սասունի ջարդերը:
1916
թ. հրապարակել է «Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ » ժողովածուն,որից շուրջ 60 հոդված և ստեղծագործություն Բոյաջյանն է  անգլերեն թարգմանել, գրքի նկարազարդումը ևս նրա ջանքերով է իրականացվել: 
1924
թ. Բոյաջյանը հրապարակում է իր հեղինակային  «Գիլգամեշը» ՝ «Հավիտենական իղձի երազը» ենթավերնագրով:  Գրքի նյութը վերցված էր հին արևելքի դիցաբանության մեջ հայտնի բաբաելոնական  էպոսից՝ Բոյաջյանի  նկարազարդմամբ:
Զբաղվել է Րաֆիի գրական ժառանգության ուսումնասիրությամբ՝ անգլերեն թարգմանելով նրա որոշ գործեր: Անգլերեն է թարգմանել նաև Ավետիք Իսահակյանի « Աբու-Լալա Մահարի» պոեմը:
1920-ական թթ. Զաբել Բոյաջյանը անհատական ցուցահանդեսներ է ունենում Իտալիայում, Եգիպտոսում,  Անգլիայում:
Մահացել է 1957 թ. Լոնդոնում:
Օգտագործված գրականության ցանկ
Խորշիդյան, Տ. Գ. (1973)  Զաբել Բոյաջյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ). Պատմա-բանասիրական հանդես #
4 ,  էջ 81-91
|  | 
| «Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ », 1916 | 
|  | |
| 
 
 
 
 
 
 | 

 
Комментариев нет:
Отправить комментарий