Տարիներ առաջ հայտնվեց բարեկամներիցս մեկը` ներկայանալով որպես արվեստի սիրահար: Որոշ ժամանակ անց , նա ցանկություն հայտնեց մի նկար պատվիրել, սակայն մի պայմանով` այն պիտի իրեն հոգեհարազատ թեմայով ու իր ուզած ձևով նկարվի: Նա անգամ կանխավճար թողեց, որն ավելի պարտավորեցրեց ինձ: Բարեկամս ներկայացրեց իրենց հուզող թեման, նկարագրեց կտավի վրա պատկերվելիքը`նույնիսկ մանրամասնեց, թե որ գիծն ինչպես պիտի բարձրանա ու իջնի, ինչ ծավալի պիտի լինի կոմպոզիցիան: Միայն հասկացա, որ խոսքը ծննդի ու մահվան մասին էր և հենց այդ վայրկյանից ինքս իմ մեջ կաղապարվեցի: Խոստովանեցի, որ դժվար թե գործը գլուխ բերեմ ու առաջարկեցի վերցնել արդեն արված գործերիցս մեկը` չհամաձայնվեց: Երկար ժամանակ գործը ականջի ետև գցեցի, իսկ նա առիթը բաց չթողնելով` այդ թեմայով հրապարակային խոսակցություններ էր վարում:
суббота, 23 февраля 2013 г.
ԿԱՄՍԱՐ` ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Տարիներ առաջ հայտնվեց բարեկամներիցս մեկը` ներկայանալով որպես արվեստի սիրահար: Որոշ ժամանակ անց , նա ցանկություն հայտնեց մի նկար պատվիրել, սակայն մի պայմանով` այն պիտի իրեն հոգեհարազատ թեմայով ու իր ուզած ձևով նկարվի: Նա անգամ կանխավճար թողեց, որն ավելի պարտավորեցրեց ինձ: Բարեկամս ներկայացրեց իրենց հուզող թեման, նկարագրեց կտավի վրա պատկերվելիքը`նույնիսկ մանրամասնեց, թե որ գիծն ինչպես պիտի բարձրանա ու իջնի, ինչ ծավալի պիտի լինի կոմպոզիցիան: Միայն հասկացա, որ խոսքը ծննդի ու մահվան մասին էր և հենց այդ վայրկյանից ինքս իմ մեջ կաղապարվեցի: Խոստովանեցի, որ դժվար թե գործը գլուխ բերեմ ու առաջարկեցի վերցնել արդեն արված գործերիցս մեկը` չհամաձայնվեց: Երկար ժամանակ գործը ականջի ետև գցեցի, իսկ նա առիթը բաց չթողնելով` այդ թեմայով հրապարակային խոսակցություններ էր վարում:
пятница, 22 февраля 2013 г.
ԿԱՄՍԱՐ` ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅԶԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ …
Նկարիչ կա, որ երկու-երեք գույների Վարպետ է, ավելի ճիշտ հենց էդ երկու- երեք գույներն են իրենը, բայց կան նաև այնպիսիք, որ բոլոր գույների նկարիչ են ` Կամսարն
էլ հենց նրանցից է: Նա կարողանում է իր հույզը գույնի վերածել ու այդ ամենը
կտավի հարթություն տեղափոխել:Կամսարն իր վրձնով հազարամյա ժայռապատկերներում ապրող մեր նախնիներին կենդանացնում
է ու նրանց միջոցով մեզ հետ զրուցի է բռնվում: Հաճախ նրա նկարչության մեջ Միրոյի ազդեցությունն են տեսնում, սակայն իրականում Կամսարի ստեղծագործությունների սկզբնաղբյուրը մեր ժայռապատկերային
արվեստն է` երկար տարիներ արվեստագետը դրանց խորհրդանիշներն ու նշանակությունն է ուսումնասիրել, այնուհետև` իր արվեստ ներմուծել: Իսկ ինչու՞ ոչ-ոքի մտքով չի անցնում, որ նա ևս ժայռապատկերային
արվեստից է ներշնչվել` հարցնում է նկարիչը:
среда, 20 февраля 2013 г.
ЭДУАРД АРЦРУНЯН. НАЧАЛО - ГЮМРИ
27
сентября 2009 года, воскресенье, и утром в девять часов я уже в
доме художника Эдуарда Арцруняна. Мы сегодня должны поехать в Гюмри, чтобы
видеть отцовский дом Мастера, посещать те места, где художник провел свое
детство, где работал его отец - мельник Симон, и естественно, мы будем
встречаться с его родственниками.
Эдуард
Арцрунян долго ждал этого путешествия. Почти десять лет, что он не был в
Ленинакане, и вообще, Мастер в течение пяти лет своей болезни редко выходил из
дома. И сейчас это событие для него превратился в празднование. Как дитя он
ликует голубым небом и цветовыми преобразованиями облаков, всем взглядом
поглощает свет и тень гор, зелень садов и уже пожелтевшей и покрасневшей
(красное и желтое) осени, великолепный пшеничные и зеленистые цвета пашен.
Мастер
может восхищается даже дорожными колючими кустами, которыми столь богата наша
страна. Машина останавливается в Уджане, чтобы погрузиться осенними красочными
фруктами. Арцрунян пьет холодную воду из источника и спокойным сердцем
продолжает путь. Нас сопровождает еще одна машина, с нами два братья Мастера -
Амбарцум и Левон Арцруняны со своими сыновьями и внуками.
понедельник, 18 февраля 2013 г.
ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ՍԿԻԶԲ` ԳՅՈՒՄՐԻ.........
2009 թվականի սեպտեմբերի 27-ը կիրակի է, ու առավոտյան ժամը իննին ես արդեն գեղանկարիչ
Էդուարդ Արծրունյանի տանն եմ` այսօր մենք Գյումրի ենք մեկնելու` տեսնելու Վարպետի հայրական
տունը, այցելելու այն վայրերը, որտեղ արվեստագետն իր մանկությունն է անցկացրել, որտեղ
նրա հայրը` ջրաղացպան Սիմոնն է աշխատել, և, բնականաբար, հանդիպելու ենք նրա հարազատների
հետ:
Էդուարդ
Արծրունյանը երկար է սպասել այս ճամփորդությանը. գրեթե տասը տարի է, ինչ Լենինականում
չէր եղել. ընդհանրապես, Վարպետն իր հիվանդության հինգ տարիների ընթացքում հազվադեպ
է տանից դուրս եկել: Ու հիմա այս իրադարձությունը նյրա համար տոնակատարության է վերածվել:
Մանկան նման հրճվում է երկնքի կապույտով ու ամպերի գունային փոխակերպումներով, ողջ
հայացքով կլանում է սարերի լույսն ու ստվերը, այգիների կանաչն ու արդեն աշնան դեղինն
ու կարմիրը, հերկած արտերի փառահեղ ցորենագույնն ու հողագույնը: Վարպետը կարողանում
է հիանալ նույնիսկ ճանապարհի փշերով, որոնցով այնքան հարուստ է մեր երկիրը: Մեքենան
կանգ է առնում Ուջանում` բեռնվելու աշնանային գունեղ մրգերով, Արծրունյանը աղբյուրի
սառնորակ ջուր է խմում ու հանգիստ սրտով շարունակում ճանապարհը: Մեզ ուղեկցում է մի
մեքենա ևս` մեզ հետ են վարպետի եղբայրները` Համբարձում և Լևոն Արծրունյանները` իրենց
որդիներով ու թոռներով:
суббота, 16 февраля 2013 г.
воскресенье, 10 февраля 2013 г.
ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՏՂԱՆ
1983 թվական…….Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանը Քոչարի 13 հասցեում գտնվող Նկարիչների շենքի առաջին հարկի իր արվեստանոցում հերթական կտավն էր վրձնում: Նկարի հերոսը փոքրիկ ջութակահար
Արման Սարգսյանն է: Նա նկարչի ընկերոջ`այն ժամանակ սիմֆոնիկ նվագախմբի փողահար Ջոն
Սարգսյանի որդին է: Տարիներ անց Աշոտ Մելքոնյանի արվեստանոց է այցելում Քյոլնից ժամանած հավաքորդ Լյուդվիգը: Եվ <<Ջութակահար տղան>> <<բնակության >> է տեղափոխվում Գերմանիա:
18 տարի անց, երբ 2001 թվականն էր , Արմանը հյուրախաղերի է մեկնում Գերմանիա
: Այնտեղ էլ նա որոշում է փնտրել և գտնել իր դիմանկարը, այդ հարցում նրան օգնում է իրեն ծանոթ գերմանաբնակ ընտանիքը: Դիմանկարը գտնում են Աախենի Լյուդվիգ թանգարանում:понедельник, 4 февраля 2013 г.
ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՈՀԵՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՄԱԼԲԱՇՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ
Подписаться на:
Сообщения (Atom)


.jpg)


