Մտածում էի հանկարծ անձրև չգա ու իմ սիրուն օրս փչանա` չեկավ ......Աշտարակում աշխատանքային եռուզեռ էր տիրում` փողոցներն էին ասֆալտապատում` զարմացա, թե էս ինչ բան է` ախր , ընտրությունները վաղուց են անցել, բայց դե քաղաքն են կարգի բերում` լավ բան են անում.........
Տաքսիով Ուշի գյուղ ուղևորվեցինք` ճանապարհին ողջ ժամանակ խեղճուկրակ , անպտուղ ծիրանենիներին էի նայում , երբ ավտոտեսուչը կանգնեցրեց մեր մեքենան ու վարորդի հետ վեճի մեջ մտավ: Ես էդ ճանապարհային կարգուկանոնից գլուխ չեմ հանում`դեռ մեքենա չունեմ, բայց երբ ականջիս հասավ էդ ոստիկանի ձայնը, թե ծովը կտանեմ ու էլ հետ չեմ բերի, փոշմանեցի, որ ձայնագրիչս չեմ վերցրել.....Մեկ ասեցի դուրս գամ մի երկու բառ ասեմ, մեկ էլ մտածեցի թե խնդիրներս քիչ են, հիմա էլ` սա՞....
Ուշին լրիվ ուրիշ գյուղ է` ինձ համար մի ուրիշ տեսակ էներգետիկա ունեցող տարածք է` երևի Սուրբ Սարգսի հետ է պայմանավորված: Գնում եմ գյուղի միջով ու ամեն տեսակ սիրուն մտքեր են ծագում ուղեղումս` հազար ու մի ստեղծագործ մտքեր, իսկ ճամփին հանդիպող գեղեցկուհի մասրենիներն էնպես են բուրում, որ ճանապարհին անըհդհատ կանգնում եմ ու աշխատում էդ բույրը մեջս լցնեմ, որ հետո էդ կարողանամ նորից վերհիշեմ.....
Սուրբ Սարգիս տանող ճանապարհը մեկն է `գնում ես ուղիղ-ուղիղ ճամփով , առանց թեքվելու` գյուղից մոտ 2 կմ հեռու է......Վերջին այգին էլ հատեցի ու հիմա բլրակով վերև եմ բարձրանում` քիչ -քիչ հրաշալի տեսարան է բացվում` կանաչ այգիներն ու մշակված դաշտերը, իսկ անմշակներն էլ մանուշակագույն տեսք ունեն......Էդ գեղեցկությունից շունչս կտրվում է` կանաչի էդ տեսակ երանգներ վաղուց չէի տեսել, բարձրաձայն ուրախությունս եմ արտահայտում` մեկ է շուրջբոլորս մարդ չկա, հաճելի ամայություն է.....
Երբ լրիվ արդեն վերև բարձրացա, ուրախությունս միանգամից տխրության վերածվեց` Սարգսի եկեղեցին անցած տարվա վրա ավելի էր փլվել`չնայած որ պատերին ձողեր են հենել, անցած տարվա խաչքարերն էլ աչքիս չընկան` հետաքրքիր է` ե՞րբ են տեր կանգնելու, թե թե-ին են սպասում........
Կարմրավորն արդեն 2 տարի է իմ եկեղեցին է դարձել`երազումս եմ տեսել էդ եկեղեցին ու հենց հաջորդ օրն էլ այցելության եմ գնացել.......Եթե նա ինձ է ընտրել, իմ պաշտպանն է դարձել....
Կարմրավորի այդ օրվա երկրորդ այցելուն էի` այդ մասին ինձ հուշեց մեկ զույգ իրար կպած , վառվող մոմերը........
Աշտարակում երկար մնացի` զբոսնեցի, պտտվեցի ու քաղաը երկու ժամում իմս դարձավ: էսօրս էլ Աշտարակով լցրեցի` լավ օր էր...
Աշտարակում երկար մնացի` զբոսնեցի, պտտվեցի ու քաղաը երկու ժամում իմս դարձավ: էսօրս էլ Աշտարակով լցրեցի` լավ օր էր...
Комментариев нет:
Отправить комментарий