воскресенье, 27 октября 2013 г.

ՀԱԿՈԲ ԱՆԱՆԻԿՅԱՆ ( 1919- 1977 )

Հակոբ Անանիկյանը  լենինականյան գեղանկարչական դպրոցի հիմնադիրներից է : Նա ոչ միայն հրաշալի արվեստագետ , այլև նույնքան հրաշալի մանկավարժ է:  Դասավանդել է Լենինականի  Մերկուրովի անվան հանրահայտ գեղարվեստի  դպրոցում, որտեղ նրա դասարանում են սովորել Մինաս Ավետիսյանը, Էդուարդ Արծրունյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք: Նրա ստեղծած արվեստը պարզ է և  անմիջական `  նրա կտավներում  հին  Լենինականն է ` իր սովորություններով  ու ավանդույթներով, քաղաքի պատմությունը կերտող մարդկանցով:

Հակոբ Անանիկյանը ծնվել է 1919 թ.Լենինականում: 1939 թ.ավարտել է Փ.Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը: 1940 թ. ընդունվել է Դեկորատիվ -կիրառական արվեստի ինստիտուտ   (Մոսկվա) : 1941- 45 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1947- 1966 թթ. եղել է Լենինականի քաղաքային թանգարանի տնօրենը: 1952 թ. էքստերն կարգով ավարտել է Գեղարվեստաթատերական  ինստիտուտը: 1965 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: 1977 թ. մահացել է Երևանում: 1978 թ. կազմակերպվել է հետմահու ցուցահանդես Երևանում Նկարիչների Միությունում:
Հակոբ Անանիկյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում  (Երևան) , Ազգային պատկերասրահում /Երևան/ , Հայաստանի տաբեր մարզերի մշակույթի տներում:






2 комментария: