Մարգարիտա Մանուկյանը քույրս է և հենց այս փաստն արդեն  կաշկանդում է ազատ արտահայտվել: Հիմա եթե գովասանքի բառեր շռայլեմ, կասեք` քույրն է, գովաբանում է: Սակայն եթե ես չխոսեմ նրա մասին, հապա` էլ ո՞վ, հատկապես որ այսօր նրա առաջին անհատական ցուցահանդեսն էր և  հնարավորություն էր ընձեռվել նրա աշխատանքները դիտել բոլորովին այլ հարթության մեջ:
         Դիլիջանի Շարամբեյանի  անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում  բացված Մարգարիտայի ձեռագործ աշխատանքների  առաջին փոքրիկ  ցուցադրության ժամանակ  նրա գործերը կարծես շունչ էին առել` զրույցի բռնվել մեզ հետ: 
Մարգարիտայի մոտ ձեռագործի նկատմամբ սերը դրսևորվել է դեռևս
մանուկ հասակից: Վերջին տարիներին նա  մի նոր
ոգևորությամբ  է վերսկսել ստեղծագործել և այսօր, երբ նրա անդրանիկ ցուցահանդեսն արդեն իրականություն է, կասկած չունեմ, որ հենց հիմա նա իր երկրորդ ցուցահանդեսի մասին է մտածում, թե  ինչ նոր մտքերով և գաղափարներով ներկայանա, իսկ ես էլ`  թե ինչպես ներկայացնեմ քրոջս հաջորդ անգամ:



 
Комментариев нет:
Отправить комментарий