Որմնանկարին հուշարձանի կարգավիճակ շնորհելու լուրը ողջ գիշեր չթողեց քնել ինձ: Առավոտյան լույսը բացվելուն պես Վարպետիս հետ զրույցի բռնվելու մի անբացատրելի ցանկություն առաջացավ ու քանի որ հիմա ես որմնանկարի միջոցով եմ նրա հետ շփվում, որոշումս մի քանի րոպեի ընթացքում գործողության վերածվեց:
Ու Իջևանի ճանապարհը ջրի ճամփա դարձավ ինձ համար` հատկապես որ հանդիպեցի
Ու Իջևանի ճանապարհը ջրի ճամփա դարձավ ինձ համար` հատկապես որ հանդիպեցի
զորամասի կապավոր Սոնային ու միասին զորանոց բարձրացանք :
Ես տեղն անգիր արած երեխայի նման դեպի ակումբ վազեցի`դուռը բաց էր, գնացի ու երկար-երկար որմնանկարը վայելեցի`Վարպետիս կենդանությունը զգացի: Ինձ թվաց, թե որմնանկարի միջից նա իր ձեռքը մեկնեց ինձ ու առաջվա նման այն պինդ սեղմելով` երկարուձիգ բարևեց:
Արդեն հազարերորդ անգամ որմնանկարի մոտ լուսանկարվեցի ու Սոնայի աշխատասենյակ վերադարձա, որն ակումբի ետնամասում է:
- Ա՜յ , Ուստեն հենց տեղ էր նստում ու պերերիվ անում,բա, աղջիկ ջան- աչքերը փայլեցնելով աշխատասենյակ է մտնում գետահովիտցի Սեյրան Ջուլհակյանը`որմնանկարի ստեղծման միակ վկան:
Նա այստեղ է աշխատում դեռևս 1989 թ. սկսած` հենց այն ժամանակվանից, երբ ստեղծվել է որմնանկարը: <<Գարնանն աշխատանքի ընդունվեցի, իսկ նկարիչները որմնանկարը նկարելու եկան աշնան կողմերը, երբ մրգերն արդեն հասնունացել էին: Ես նրանց համար ամեն օր խաղող ու խնձոր էի բերում>>, -հիշում է պապը,- նրանք երկուսով էին` միջահասակ բեղերով, արդեն տարիքն առած նկարիչը, անունը լավ չեմ հիշում, որովհետև ես իրեն վարպետ կամ ուստա էի ասում, այ փոքրին հիշում եմ, անունը Խաչիկ էր: Նրանք երկուսով երկրորդ հարկում էին մնում: Բիձեն օր ու գիշեր աշխատում էր` իր հետ մեծ -մեծ գրքեր էր բերել, կարդում էր` էլ հայոց պատմության, էլ Կոմիտաս ու Չարենց , հետո էդ բոլոր մեծերի նկարները թղթերի վրա տեսա, ավելի ուշ` պատին` շշմելու բան էր :
Սեյրան Ջուլհակյանը մեծ ակնածանքով է հիշում Արծրունյանին`էնքան սիրով էր անում գործը ու նկարելիս էլ էնպես էր երգում, որ կլուբի պատերը զնգզնգում էին:
Ըստ գետահովիտցի պապիկի, Արծրունյանը շատ արագաշարժ էր ու մի օր էլ որ աստիճանների վրա բարձրացավ , էդ օրը պատի կեսը նկարեց:
<<Ես ինքս նկարչության սիրահար եմ ու ճիշտն ասած, սիրում էի քիթս մտցնել նման գործերի մեջ: Ամեն օր գալիս-գնում, ժամերով իր արած գործին էի նայում, շատ հավեսով էր աշխատում, համ էլ մարդամոտ, հումորով մարդ էր`էնքան անեկդոտ էր պատմում>>:
Սեյրան պապը 5 տարի Տյումենգազի Հանգստյան Տանը ու 20 տարի Իջևանի զորանոցում է աշխատել ու աշխատում: Նրա խոսքերով, ինքն ամեն անգամ երկարաբեղ , հայրենասեր նկարչին հիշելիս `ամեն նոր հրամանատարի հետ կռիվ է տվել, որ որմնանկարի վրա կտոր գցեն ու այն չնվասվի: Համոզված է եղել, որ որմնանկարի ետևից ինչ որ մեկը գալու է...
Երևան վերադառնալս չի գալիս` Իջևանում արևոտ ու ջերմ է, որմնանկարից բաժանվելն արդեն դժվար է:
Բայց Երևանում եմ.....
Իջևանն էլ արդեն ջրի ճամփա է:
Комментариев нет:
Отправить комментарий