Անկեղծ ասած, մտածում էի, թե Էդուարդ Արծրունյանի 1983 թ. դեռևս նոր կառուցվող Մարզահամերգային Համալիրում իրականացրած աշխատանքները հեշտությամբ կգտնեմ, ինչպես նախորդները` <<Հայաստան>> որմնանկարն ու բառելիեֆային հարթաքանդակը:
Պարզվում է մարզերում ինչ որ բան գտնելն ավելի հեշտ է, քան մայրաքաղաքում հարցում անցկացնելը: Մարզահամերգային համալիրում միակ մարդը, ով մանրամասն հիշում էր 30 տարվա վաղեմություն ունեցող իրադարձության մասին, գլխավոր ինժեներ Ասատուր Նալբանդյաննն էր, վերջինս պատմեց, որ վարագույրի հեղինակը Գրիգոր Խանջյան է , իսկ գոբելանագործը` Կարո Եղիազարյանը: Նա նաև հիշեց, որ ժամանակին այնտեղ գեղանկարչական ետնամաս / զադնիկ/ կար, որը սակայն, ցուրտ ու մութ տարիներին խոնավությունից փչացել էր և այն դեն են նետել, ու նա այս պահին ոչ մի կերպ չի կարողանում հիշել դրա հեղինակին: Թերևս սա միակ լիարժեք ինֆորմացիան էր, որ կարողացա ձեռք բերել:
80-ականներին գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ու Էդուարդ Արծրունյանը ընկեր- գործընկերներ են եղել : Նրան դժվար չէր հիշել, որ Էդուարդ Արծրունյանը Մարզահամերգային Համալիրի բեմի ետնամասն է ձևավորել: Այս մասին թեթևակի ակնարկել է նաև գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը: Փաստորեն, ինչպես տեսնում եք, ամեն անգամ չէ, որ ուսումնա-սիրությունները բարեհաջող ավարտ են ունենում: Փաստորեն, Էդուարդ Արծրունյանի Մարզահամերգային Համալիրում իրականացված աշխատանքները մութ ու ցուրտ տարիներին ոչնչացել են:
Բանն այն է, որ Արծրունյանը միշտ էլ ընդգրկված է եղել հանրապետությունում իրականացվող բոլոր տեսակ բեմանկարչական, արտաքին և ներքին ձևավորման աշխատանքներում, քանի որ հայտնի էր իր վարպետությամբ, աշխատասիրությամբ ու գերաարագ աշխատելու ունակություններով: Այս պահին ձեռքիս տակ բազմաթիվ նյութեր կան , որոնք այն տարիներին Արծրունյանի հետ նույն աշխատանքային խմբում հանդես եկած նկարիչների հաստատման, հավաստագրման կարիքն ունեն: Այնպես որ հետազոտական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են ու համոզված եմ, որ դեռ նորանոր բացահայտումներով եմ հանդես գալու:
Սակայն չմոռանանք, որ Արծրունյանը բոլոր դեպքերում գեղանկարիչ էր` թեմատիկ կոմպոզիցիայի Վարպետ: Եվ նրա ստեղծագործական շրջանները ուսումնասիրելիս երկու բաց հատվածների ենք հանդիպում` մոսկովյան շրջանը` 1963-1974 թթ. և 90-ական թթ: Առաջին հայացքից թվում է, թե Արծրունյանը Մոսկվայում ապրելու տարիներին միայն պաստառի ժանրում է ստեղծագործել ու եղած գործերն էլ նրա մոսկովյան բնակարանում` դստեր մոտ է մնացել, մինչդեռ արծրունյանական արվեստի գլուխգործոցներ գոյություն ունեն նաև այլ հավաքածուներում` ի դեպ ոչ հավաքորդների մոտ: Իսկ ինչ վերաբերում է 90-ականներին, ապա այն Արծրունյանի արվեստում նշանավորվեց որպես նոր գեղագիտական ընկալումների և մոտեցումների ժամանակաշրջան և այդ փուլի գործերի մեծ մասը գտնվում է ԱՄՆ-ում` նրա ավագ որդու Վարուժան Արծրունյանի հավաքածուում :
Ինչևէ, թերևս բավարարվենք ձեռքի տակ եղած նյութերով` Մոսկվայում եղած նկարներին ծանոթ եմ, մնում է հրապարակման թույլտվություն ստանամ, ինչպես նաև հույս ունեմ, որ Վարուժան Արծրունյանը կդրսևորի հոր անվանը` հիշատակին արժանի վարքագիծ: Չէ՞ որ, նպատակս Էդուարդ Արծրունյան արվեստագետին հնարավինս լիարժեք ներկայացնելն է և նրա արվեստը հասարակությանը հասանելի դարձնելը:
Հեղինակ- հետազոտող` Անահիտ Կորյուն

Комментариев нет:
Отправить комментарий