Տեղեկույթ.   Ռուբեն Լևի Այվազյանը
ծնվել է 1971 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում: 1989թ. ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկ  ինստիտուտի  տեսական Մեխանիկայի դեպարտամենտի Սարքաշինական ֆակուլտետ
և առանց այն ավարտելու` 1994 թ. կամավոր մեկնել է ծառայության`  ՀՀ Տավուշի մարզ, մասնակցելով ՀՀ Պաշտպանության
նախարության կողմից իրականացվող մարտական գործողություններին:1994 թ. հուլիսին արկի
պայթյունից  ծանր վիրավորվել է`դառնալով  զինծառայության երկրորդ կարգի հաշմանդամ: Վերականգնելով
առողջությունը`  2002-2006 թթ. սովորել է Լորիս
Քալաշյանի անվան միջազգային համալսարանային ցանցում, որն էքստեռն կարգով ավարտելով`
 ստացել է իրավագետի որակավորում:
1997
թ.  պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության
նախարարության  <<1992-1994 թթ. մարտական
գործողությունների մասնակից>> շքանշանով:
2012
թ. արժանացել է ՀՀ  Պաշտպանության  նախարարության << Զինված ուժերի 20 տարի>>
հոբելյանական մեդալի: 
2013
թ. պարգևատրվել է ՀՀ  Պաշտպանության  նախարարության <<Վազգեն Սարգսյան>> մեդալով:
Առաջին փաստաբանը, ում հետ վերջերս  
գործի բերումով ծանոթացա, Ռուբեն Այվազյանն է: Անկեղծ ասած, նրա մարդկային
և մասնագիտական որակներն ինձ հաճելիորեն զարմացրին: Մեծ  ուրախություն է, երբ ապրելով մի երկրում, որտեղ
համատարած սոցիալական  անարդարություն է և
գրեթե ամբողջությամբ  կոռումպացված
դատական  համակարգ, Այվազյանի նման
փաստաբան է ապրում, ով իր մասնագիտական հմտությունները ի շահ  Հայրենիքի և 
հայրենակիցների է ծառայեցնում:
  Թերևս Հայրենիքին օգտակար լինելու
ամենամեծ ցանկությունը ծագել է 1994 թ. երբ Պոլիտեխնիկի ուսանող էր ու դեռ կարող
էր ուսումը շարունակել, սակայն կամավոր ծառայության է  մեկնում : 
Այդ ժամանակ  Հայաստանում դեռևս
պատերազմական դրություն էր  և  Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանում
մղվող մարտերի ժամանակ `ծառայության չորրորդ  ամսում, 
Ռուբենը  ծանր վիրավորվել է`
վաղաժամկետ ազատվելով ծառայությունից: 
Վերադառնալով Երևան`  2 տարի  բուժվել է. 
այդ տարիներին  ոչ մի բժիշկ հույս
չէր տալիս, որ Ռուբենը երբևէ կապաքինվի ու կքայլի, սակայն ծնողների հոգատար  խնամքը և 
Ռուբենի ապրելու անկոտրում կամքը օգնեցին ոտքի կանգնել:
   Ռուբեն Այվազյանը ծնվել և
մեծացել է մտավորականների ընտանիքում`հայրը ` Լև Այվազյանը գլխավոր ինժեներ էր`
1989 թ-ին նախագծել է Կալաշնիկով ինքնաձիգի ավտոմատ հոսքագիծը, իսկ մայրը`
ֆիզիկոս-մաթեմատիկոս : Բնականաբար, նման ընտանիքում  որդին է 
ընտրում է  ծնողների   անցած ճանապարհը`Ռուբենը սովորում էր
Ճարտարագիտական  ինստիտուտում և
պատրաստվում էր հոր  պես ինժեներ դառնալ,  երբ Այվազյանների կյանքում    մի տհաճ իրադարձություն է տեղի ունենում,
ինչն էլ   ճակատագրական է դառնում 
նրա  կյանքում: 1993 թ., երբ
Այվազյանները  դեռևս բնակվում էին Կարապի
լճի հարևանությամբ գտնվող շենքերից մեկում ,լուր է տարածվում , թե իրենց դիմացի
հարևանը ցանկանում է իրենց սեփական բնակարանից վտարելու  միջոցով` տիրանալ դրան: Մի օր պատահաբար
փոստատարը շփոթվելով`  Այվազյաններին է
հանձնում թաղապետարանի կողմից հարևանին ուղարկված նամակը, ( այն ժամանակ նամակները  դնում էին
թերթերի մեջ) որտեղ նշվում էր, թե շուտով դատական գործ կհարուցվի և իրենց հայցը
կբավարարվի: Դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրն իրեն ուշացնել չի տալիս `
<< Ծնողներս, ովքեր իրենց գործի պրոֆեսիոնալներ են և ողջ կյանքն ապրել
էին  աշխատավաձով,  միանգամից անօգնական վիճակի մեջ   են հայտնվում` համապատասխան ֆինանսական
միջոցներ չունենալու պատճառով` չկարողացան փաստաբան վարձել, որպեսզի դատարանում
պաշտպանեին իրենց շահերը, -հիշում է փաստաբանը, հենց այդ ժամանակվանից էլ սկսեցի
իրավաբանություն ուսումնասիրել` դեռ Պոլիտեխնիկում էի սովորում: Շատ էի
ուզում  մեր իրավունքները  պաշտպանել , ինչպես նաև, որ արդարությունը
հաղթանակեր ու հասկացա, որ դա  միայն ես
կարող եմ անել` իմ սեփական ուժերով և գիտելիքներով: Ու  իրավաբանությունը դարձավ իմ երկրորդ
մասնագիտությունը>>:
  Ռուբեն Այվազյանն  իր  գործունեությունը դեռևս ուսանողական
տարիներից  է սկսել`  <<Միջազգային դատարանում առաջին մասնագիտական ձեռքբերումս  հենց Եվրոպայի Մարդու Իրավունքների Միջազգային
Դատարանից է սկսվել` 2003 թ, երբ առաջին գործս այնտեղ մուտք արեցի,  2007 թ-ին  էլ դիմումը 
բավարարվեց: Եվ սա այն դեպքում, երբ 100 
գործից միայն 0.7 տոկոսն է հաղթում: Բացի այդ, ոչ միայն հայցը բավարարվեց,
այլև ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 70-րդ հոդվածում փոփոխություններ մտցվեցին, այդպիսի դեպք Հայաստանում առաջին անգամ է
արձանագրվում>>- պատմում  է Ռուբենը:
Անշուշտ, այսպիսի  հաղթական
մեկնարկը մեծ վստահություն է հաղորդում  երիտասարդ
փաստաբանին, նա հենց այդ ժամանակվանից էլ սկսում է  գործում    որպես  ԵԴ
փաստաբան,10 տարվա ընթացքում վարելով  շուրջ 200 
գործ:
  2013 թ. նախագահական ընտրություններին  Ռուբեն Այվազյանը  որպես նախագահի  թեկնածու էր 
առաջադրվել` << Երբ երկրի նախագահն իրավաբան է, միշտ էլ այդ երկիրը
շահում է` խոսքս թե ԱՄՆ-ի և թե այն տարիներին ՌԴ նախագահ Մեդվեդևին է վերաբերվում:
Իրավաբանական կրթություն ստացած նախագահը չի կարող իր երկրի համար ոչ շահավետ
որոշումներ կայացնել,  գործարքներ ու
պայմանագրեր կնքել>>, - իր տեսակետն է հայտնում  նախագահի 
երբեմնի թեկնածուն:
Ու ես, որ 2013 թ. նախագահական ընտրություններին քվերակության չմասնակցեցի,
հիմա մեծ հույս ունեմ, որ 2018 թ. Ռուբեն Այվազյանը կրկին կառաջադրի իր
թեկնածությունը : Այդ ժամանակ առանց մեկ վայրկյան իսկ վարանելու ձայնս նրան եմ
տալու ` համոզված լինելով, որ երկիրը հուսալի ձեռքերում է հայտնվելու: Չեմ
չափազանցնում` մարդուն գործի մեջ են ճանաչում: Իսկ Ռուբենն այնքան համեստորեն է իր
գործը կատարում` առանց գովազդելու, ծածուկ, առանց ամպագոռգոռ խոսքերի`  օգնում է ու մոռանում այդ մասին,իսկ թե որքան
մարդկանց է նա օգնել, Աստված գիտի…

 
Комментариев нет:
Отправить комментарий