Գեղանկարիչ Վարոս Շահմուրադյան (1940 թ., Գյումրի-1977
թ.)
ավարտելով
Երևանի
Փ.
Թերլեմեզյանի
անվան
գեղարվեստի
ուսումնարանը,
ընդունվում
է
գեղարվեստա-թատերական
ինստիտուտ
(որտեղ
էլ
հետագայում
դասավանդել
է
1967-74թթ),
այնուհետև
ուսումը
շարունակում
Մոսվայի
գեղարվեստաարդյունաբերական
ուսումնարանի
մոնումենտալ
դեկորատիվ
գեղանկարի
բաժնում:
воскресенье, 22 февраля 2015 г.
четверг, 19 февраля 2015 г.
воскресенье, 8 февраля 2015 г.
понедельник, 2 февраля 2015 г.
ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻՆ ՀԻՇԵԼԻՍ...
_ Խոսել մի մարդու մասին, ով քո բարեկամն է և այժմ չկա, շատ դժվար է,_ հուզմունքից փոքր-ինչ երերուն ձայնով այսպես է սկսում մեր զրույցը Գյումրու Մարզային գրադարանի գլխավոր մատենագետ Լուսիկ Արծրունյանը: Դժվար է ասել՝
կարո՞տը,
արվեստագետին
ներկայացնելու
պատասխանատվությու՞նը,
թե՞
այլ
բան
թույլ
նշմարվող
դող
է
ներարկել
նրա
ձեռքերին,
բայց
երանելի
հուշերի
հոսքը,
որ
կծիկված
էր
առանձին
հիշողություններից
ագուցված
թելիկներից,
մեղմ
ժպիտ
է
երիզել
դեմքին:
Զրուցակիցս
նկարիչ
Էդուարդ
Արծրունյանի
հորեղբոր
աղջիկն
է:
Գետինը
դեռ
սպիտակ
հանդերձ
էր
կրում,
երբ
պայմանավորվեցինք
զրուցել
նկարչի
մասին,
բայց
մինչ
կհաղթահարվեր
պատվարող
իրադարձությունների
շղթան,
ու
զրույցը,
վերջապես,
կկայանար,
արևն
արդեն
չարաճճիորեն
զվարճանում
էր
ցրտին
սովոր
գյումրեցիների
հետ:
Եվ
ահա
օգոստոսյան
տապին
Մարզային
գրադարանի
արվեստի
բաժնի
զով
ու
հյուրընկալ
սրահում
գրքերի
լուռ
ընկերակցությունն
ու
քաղցրալուր
մեղեդին
ներդաշնակվում
են
մեր
զգացողություններին:
Подписаться на:
Сообщения (Atom)