Գեղանկարիչ Վարոս Շահմուրադյան (1940 թ., Գյումրի-1977
թ.)
ավարտելով
Երևանի
Փ.
Թերլեմեզյանի
անվան
գեղարվեստի
ուսումնարանը,
ընդունվում
է
գեղարվեստա-թատերական
ինստիտուտ
(որտեղ
էլ
հետագայում
դասավանդել
է
1967-74թթ),
այնուհետև
ուսումը
շարունակում
Մոսվայի
գեղարվեստաարդյունաբերական
ուսումնարանի
մոնումենտալ
դեկորատիվ
գեղանկարի
բաժնում:
20-րդ դարի 60-ական թթ. խորհրդահայ արվեստագետ և արվեստասեր հանրության մի մասնիկը կազմող այս գործիչն էլ անմասն չէր ժամանակի պահանջներին, անհանգիստ փնտրտուքներին
ու
դժվարություններին:
Սակայն
տաղանդավոր
արվեստագետը
առաջ
էր
նայում
և
ձգտում
ավելիին`
դրանով
իսկ
իր
գրագետ
ձեռագիրը
թողնելով
հետագա
սերունդներին:
Լինելով
մոնումենտալիստ
գեղանկարիչ
և
գերազանց
յուրացնելով
եվրոպական
արվեստի
ժամանակի
առկա
տենդենցները
(ինչն
անընդունելի
և
դատապարտելի
էր
խորհրդահայ
իրականության
մեջ)
Շահմուրադյանը
կարողացավ
դրանք
նրբորեն
համատեղել
հայ
արվեստի
ավանդական
մնայուն
արժեքների
հետ
և
ստանալ
յուրահատուկ
սիմվոլիկ
սինթեզ,
որն
իր
«անընդունելիությամբ»
հանդերձ,
ընդունելի
և
սիրելի
դարձավ:
Նրա
յուրաքանչյուր
գեղանկար,
գրաֆիկական
ստեղծագործություն
ներկայանում
է
որպես
փոքրիկ
մոնումենտալ
աշխատանք,
«որմնանկար»,
մեկ
անգամ
ևս
հաստատում
մեծ
մոնումենտալիստի
հաղթանակը
Շահմուրադյան
արվեստագետի
մոտ:
Վարոս
Շահմուրադյանը
հեղինակ
է
երփնագիր
նատյուրմորտների,
դիմանկարների,
թեմատիկ
հորինվածքների,
գրաֆիկական
թերթերի:
1960-ական
թթ.
գործերում
ազգային,
դասական
և
արդիական
արվեստի
ձևամիջոցների
զուգորդմամբ
Շահմուրադյանը
հասել
Է
ընդհանրացումներով
հարուստ
լուծումների:
Նյութը`panorama.am-ի
 |
Իմ նախնիները |
 |
Հավերժություն |
 |
Նատյումորտ սև ձկներով |
 |
Կապույտ նատյուրմորտ |
 |
Վարդագույն նատյումորտ |
 |
Դերասանուհի |
Комментариев нет:
Отправить комментарий