«Երկու շաբաթ է, ինչ ձեռքս
վրձին չեմ վերցրել: Կար մի ժամանակ, երբ ամեն օր նկարում էի ու չէի պատկերացնում, թե
կապրեմ մի օր առանց նկարելու: Հիմա հասկանում եմ, որ ամեն օր նկարում էի, քանի որ մշտական
ոգևորության մեջ էի, այսինքն՝ դա բնական վիճակ էր ինձ համար»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը:
Չնայած այդ ամենին՝ նրա արվեստանոցը լի է կտավներով. «Երբ երկար ժամանակ, երկար տարիներ
աշխատում ես, ապա հետո գալիս է մի պահ, երբ պիտի կիսվես, քո ապրումները և հուզումները
փոխանցես մարդկանց: Գրեթե 20 տարի է, ինչ անհատական ցուցահանդես չեմ ունեցել»,- իր
մտորումներն է մեզ հետ կիսում արվեստագետը:
пятница, 21 июня 2013 г.
понедельник, 10 июня 2013 г.
ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ - 100
Արա Բեքարյանի մասին բազմիցս եմ լսել, Ազգային պատկերասրահում նրա միայն մի գործն եմ տեսել` << Աշտարակ>> կտավը, որը մեծ տպավորություն գործեց ինձ վրա: Այն տաք, պայծառ գույներով արված գործ էր.......Դա 5 տարի առաջ էր, դրանից հետո Բեքարյանի արվեստի հետ չեմ առնչվել, այսօր համացանցում պատահականորեն նրա նկարները աչքովս ընկան ու որոշեցի ներկայացնել արվեստասեր ընկերներիս : Հատկապես շատ ուրախացա, որ ճիշտ պահին եմ անդրադառնում արվեստագետին` պարզվում է նկարչի 100-ամյա հոբելյանն է......
пятница, 7 июня 2013 г.
среда, 5 июня 2013 г.
ԽՆԿԵԼԻ Է ՀԻՇԱՏԱԿԸ ՔՈ
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Մեր օրերում միակ վայրը, որ հիշեցնում է մեծանուն երգչուհուն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի
հարևանությամբ գտնվող նրա առանձնատունն է, որի մուտքի մոտ ամրացված հուշաքարը հիշեցնում
է՝ այստեղ է ապրել ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյանը: Այժմ այդ տանն է ապրում
նրա դուստրը՝ Կոմիտասի անվան երաժշտանոցի երգեցողության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր,
վաստակավոր դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանը, ով ժամանակին երգեցողության դասերն անցկացնում էր այն սենյակում,
ուր տարիներ առաջ իր սաների հետ աշխատել է Հայկանուշ Դանիելյանը: Երգչուհու
մեծադիր նկարի առջև` հանճարեղ Կոմիտասի երգերով
էին սկսում իրենց դասերը երիտասարդ արտիստները:
Подписаться на:
Сообщения (Atom)