Արա Բեքարյանի մասին բազմիցս եմ լսել, Ազգային պատկերասրահում նրա միայն մի գործն եմ տեսել` << Աշտարակ>> կտավը, որը մեծ տպավորություն գործեց ինձ վրա: Այն տաք, պայծառ գույներով արված գործ էր.......Դա 5 տարի առաջ էր, դրանից հետո Բեքարյանի արվեստի հետ չեմ առնչվել, այսօր համացանցում պատահականորեն նրա նկարները աչքովս ընկան ու որոշեցի ներկայացնել արվեստասեր ընկերներիս : Հատկապես շատ ուրախացա, որ ճիշտ պահին եմ անդրադառնում արվեստագետին` պարզվում է նկարչի 100-ամյա հոբելյանն է......
(1913-1986)
1913 - ծնվել է Կարահիսարում (Թուրքիա):
1932 – ավարտել է Երևանի գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումը
Վ. Գայֆեջյանի և Ս. Առաքելյանի մոտ։
1939 – ավարտել է Ի.Ռեպինի անվ. գեղարվեստի ակադեմիայի ինստիտուտը, Լենինգրադ։
1945-ից - Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ։
1945-1986 – դասախոսել է պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, Երևան։
1964–ից – պրոֆեսոր
1965-ից ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։
Գեղանկարչությունից բացի զբաղվել է գրքի ձևավորմամբ։ Նկարազարդել է հայ դասական •րականության մի շարք ստեղծագործություններ։
1986 – մահացել է Երևանում։
Աշխատանքները գտնվում են ՀԱՊ–ում /Երևան/, Հայաստանի գեղարվեստական ֆոնդում և Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտասահմանում։
Մեր մեծ երախտաւորներից մէկը, որը նաեւ բազում սերունդներ է կրթել:Խորը զգացումով ու սրտի ջերմութեամբ շնչող գործեր են:
ОтветитьУдалить