1998թ. ավանգարդիստ   Ավդեյ Տեր-Օհանյանը Մանեժում հանդես եկավ <<Երիտասարդ անաստվածը>> վերնագրով փերֆորմանսով` իր իսկ կողմից ստեղծված  Ժամանակակից արվեստի դպրոցի  շրջանակներում: Վերջինս ստեղծվել էր 1996 թվականին և  հենց այդ ժամանակէլ  նա իր աշակերտների հետ միասին «Դո՛ւրս արվեստից »/ Вон из искусства /  ֆիլմն էր նկարահանել, որն ուղղված էր այն ժամանակների հայտնի ռուս նկարիչների դեմ:
Վերադառնալով « Երիտասարդ անաստվածը» փերֆորմանսին, պիտի ասենք, որ նա իր աշակերտներին առաջարկել էր կացնահարել ռուսական սրբապատկերների վերատպությունները, սակայն նրանք հրաժարվում են և Տեր-Օհանյանն իր ձեռքով հանրության առջև ոչնչացնում է դրանք: Այս ակցիայից հետո կրոնական անհանդուրժողականություն քարոզելու մեղադրանքով նրա դեմ քրեական գործ է հարուցվում: Եվ Տեր-Օհանյանն էլ չսպասելով դատին, հեռանում է երկրից, քաղաքական ապաստան գտնելով Չեխիայում:
Օհանյանը ծնվել է 1961 թ.դեկտեմբերի 9-ին Դոնի Ռոստովում, սովորել է տեղի Գեղարվեստի դպրոցում քանդակագործ  Բորիս Միգասի դասարանում, ում իր միակ ուսուցիչն է համարում: 1978-82 թթ. սովորել է Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանում, որտեղից էլ երկու անգամ հեռացվել է «հակաէսթետիկ» մտածողության պատճառով` կիսատ թողնելով ուսումը: 1988 թ. Ռոստովում հիմնում է « Արվեստ կամ մահ » ընկերությունը, որի շրջանակներում Ռուսաստանում  առաջին անգամ ցուցահանդես է կազմակերպվում Ռոստովի հասարակական զուգարանում: 1989 թ. Մոսկվա է տեղափոխվում, որտեղ էլ հիմնում է «Առաջ» պատկերասրահը:  Սկանդալային դեպքից հետո արվեստագետը  ապրում և ստեղծագործում է Չեխայում և Գերմանիայում, որտեղ ոչ միայն վերականգնել է Ժամանակակից արվեստի դպրոցի, այլև «Առաջ» պատկերասրահի  աշխատանքները: Ավդեյ Տեր- Օհանյանի կյանքին և ստեղծագործությանն է նվիրված Միրոսլավ Նեմիրովի «Ա.Տեր-Օհանյան.Կյանքը, ճակատագիրը և Ժամանակակից արվեստը» գիրքը: Շատ քննադատներ կարծում են, որ Ավդեյ Տեր-Օհանյանը և իր համախոհներով  Մոսկվայի 90-ականների արվեստի ոգին է ձևավորել: Չնայած այն հանգամանքին, որ  Ավդեյ Տեր-Օհանյանը  երկար տարիներ Եվրոպայում է ապրում,  2010 թ.  ընդգրկվել է Արտխրոնիկա ամսագրի  «50 ամենահեղինակավոր արվեստագետները ռուսական արվեստում» վարկանշային աղյուսակի 23-երորդ հորիզոնականում: Այստեղ են ասել, թե արվեստը հեռակառավարվող երևույթ է և բոլորովին կարևոր չէ, թե որտեղ է այն  ստեղծվում:
...Անկասկած, մեր հայրենակիցները համարձակ են ամենուր և ստվերում մնալու վտանգը նրանց հաստատ չի սպառնում:
Վերադառնալով « Երիտասարդ անաստվածը» փերֆորմանսին, պիտի ասենք, որ նա իր աշակերտներին առաջարկել էր կացնահարել ռուսական սրբապատկերների վերատպությունները, սակայն նրանք հրաժարվում են և Տեր-Օհանյանն իր ձեռքով հանրության առջև ոչնչացնում է դրանք: Այս ակցիայից հետո կրոնական անհանդուրժողականություն քարոզելու մեղադրանքով նրա դեմ քրեական գործ է հարուցվում: Եվ Տեր-Օհանյանն էլ չսպասելով դատին, հեռանում է երկրից, քաղաքական ապաստան գտնելով Չեխիայում:
|  | 
| 
1998 թ. Մանեժի  Երիտասարդ անաստվածը  փերֆորմանսը | 
...Անկասկած, մեր հայրենակիցները համարձակ են ամենուր և ստվերում մնալու վտանգը նրանց հաստատ չի սպառնում:
|  | 
| Յորհոլի Մերլին Մոնրոն... | 
|  | 
| Մաքսիմ Բելոզորի դիմանկարը 1981. | 
|  | 
| Յորհոլ.Մերլին Մոնրո 1989 | 
|  | 
| Արմատական աբստակցիոնիզմ նախագիծ 2004 | 

 
Комментариев нет:
Отправить комментарий