среда, 21 мая 2014 г.

ՈՉԻՆՉ ՎԱՂՎԱՆ ՄԻ՛ ԹՈՂՆԻ …

Այսօր Էդուարդ Արծրունյանի նվիրած Ստեփան Աղաջանյանի հին պատկերագրքի միջից օրացույցի մի թերթիկ գտա ու ակամայից  հուշերիս  ժապավենը 5 տարի ետ պտտվեց: 

среда, 14 мая 2014 г.

ՄԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ...


Այսուհետ Էջմիածին այցելելիս ոչ  թե քայլերս Մայր եկեղեցի կուղղեմ, այլ Գևորգյան ճեմարան` այնտեղ  գտնվող կոմիտասյան որմնանկարով  հիանալու համար: Անկեղծ ասած, երբ տեղեկացա  որմնանկարի մասին , մտքովս չէր անցում, որ այդ տեսակ յուրօրինակ հորինվածքով մշակութային հուշարձանի եմ հանդիպելու:  

среда, 7 мая 2014 г.

ԸՆԴԱՄԵՆԸ `ՍԵՐ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ...


Խաչատուր Իսկանդարյանին վաղուց եմ ճանաչում` 5 տարի առաջ էր, երբ  Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներին Վարպետի արվեստանոց այցելության էի տարել: Հիշում եմ` ցուրտ ձմեռ էր, սակայն արվեստագետի արվեստանոցում մի իսկական արվեստային հրավառություն  էր`  մոտ 2 ժամ  ջերմացանք իսկանդարյանական արվեստով:

пятница, 2 мая 2014 г.

ԼՈՒՅՍ ԼՈՒՍԻՆԵ

 1937-1992
Լուսինե Զաքարյանին կյանքումս մեկ անգամ եմ տեսել`Էջմիածնում` կիրակնօրյա պատարագի ժամանակ,  սպիտակ ասեղնագործ գլխաշորը գլխին, աչքերը փակ երգելիս: Խնկաբույր եկեղեցին մշուշոտ էր` գրեթե շարժվելու տեղ չկար: Ու բոլորի հայացքը Լուսինեին էր ուղղված  ... Նրան  եկեղեցում անակնկալ հանդիպելու  փաստից մի տեսակ շշմել էի ու  աչքերս առանց թարթելու, անշարժացած  ու  շունչս պահած Լուսինեին էի նայում`ախր միայն հեռուստացույցով էի նրան տեսել ու ընդամենը 9 տարեկան էի...