Այսուհետ Էջմիածին այցելելիս
ոչ  թե քայլերս Մայր եկեղեցի կուղղեմ, այլ Գևորգյան
ճեմարան` այնտեղ  գտնվող կոմիտասյան որմնանկարով
 հիանալու համար: Անկեղծ ասած, երբ տեղեկացա
 որմնանկարի մասին , մտքովս չէր անցում, որ
այդ տեսակ յուրօրինակ հորինվածքով մշակութային հուշարձանի եմ հանդիպելու:  
   Հենրիկ
Սիրավյանի որդու ` Գագիկ Սիրավյանի փոխանցմամբ, որմնանկարը ստեղծվել է 1969 թ, երբ
մեծ շուքով Հայաստանում նշվում էր նվիված Կոմիտասի 100 –ամյա  հոբելյանը:
ժամանակին  ճեմարանի տարածքում  Կոմիտասի թանգարանն էր գործում: Վերջինիս գմբեթին  գեղանկարիչներ Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը
և Աշոտ Մելքոնյանը  ձևավորման աշխատանքներ են
իրականացրել` ստեղծելով ութամաս որմնանկար: Ասել թե   հիացմունքս
չափեր չունի քիչ  է`  կատարման ինչպիսի  տեխնիկա և  ինչ կուռ  կոմպոզիցիոն  կառուցվածք: Չմռանանք նաև նկարչական համերաշխության
մասին` կարծես միմյանց են ձուլվել հակոբյանական, սիրավյանական և մեքոնյանական աշխարհները`
ստեղծելով կատարյալ ներդաշնակություն:
  Գևորգյան ճեմարանի ամենաերկարակյաց աշխատակցը Տեր
Եղիշեն է, նա որմնանկարի ստեղծման պատմությանը ծանոթ չէ, սակայն դրա հետ կապված մի
հետաքրքրական դրվագ ներկայացրեց ` «2007 թ. գաղափար առաջացավ փոփոխություններ մտցնել
որմնանկարում` Կոմիտասին աշխարհիկ մարդուց վերափոխել հոգևորականի, չէ որ , նա ողջ կյանքում
ապրել և ստեղծագործել է որպես հոգևոր դասի ներակայացուցիչ: Այդ նպատակով հանդիպեցի
Հակոբ Հակոբյանի հետ, սակայն նա  իրեն բնորոշ
քաղաքավարությամբ մերժեց`  ասելով, թե նման
փոփոխությունից հնարավոր է տուժի ողջ կոմպոզիցիան: Ես այդ ժամանակ ցանկացա կապ հաստատել
մյուս նկարչի` Աշոտ Մելքոնյանի հետ , սակայն տեղեկացա, որ ԱՄՆ-ում է բնակվում: Ստիպված
եղա համակերպվել այն մտքի հետ, որ գաղափարս անիրակականալի է»: 
  Ուշադիր ուսումնասիրելով որմնանկարը`  անզեն աչքով էլ նկատելի է դառնում, որ այն բավականին
վնասվածքներ ունի: Ա յդ պատճառով էլ լսարան ծառայող սրահը հնարավորինս  քիչ է գործածվում: Ճեմարանի տնօրինությունը  հրաշալիորեն գիտակցում է  խնդրի կարևորությունը և առաջիկայում   շենքը վերանորոգելու դեպքում որմնանկարը վերակագնելու
հարցերով ևս կզբաղվի:
 
Հ.Գ. Որմնանկարի ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է:
Հեղինակ- հետազոտող` Անահիտ Կորյուն 
 
Комментариев нет:
Отправить комментарий