суббота, 18 октября 2014 г.

ԱՐԾՐՈՒՆՅԱՆԸ` ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ


Այսօր անակնկալներով ու շրջադարձերով հարուստ օր էր` չեմ մանրամասնի, միայն մեկի   մասին կպատմեմ, որն ինձ ու Էդուարդ Արծրունյան էջին մատուցեց ռումինաբնակ երիտասարդ նկարիչ Սիլվյու Պարասկանը:
Նա Վարպետի դիմանկարն է վրձնել ու,  ըստ իս,ինքնատիպ է ստացվել: Սիլվյուն 25 տարեկան է, Բուխարեստի Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո այժմ  միջնադարյան արվեստ է ուսումնասիրում: Էդուարդ Արծրունյանի արվեստին 2 տարի առաջ ` նրա Ֆեյսբուքյան էջի շնորհիվ է ծանոթացել: Երիտասարդ արվեստագետը հիացած է Արծրունյանի արվեստով`  << Նա այն նկարիչն է, ումից կարելի է անվերջ սովորել: Այս տեսակ հարուստ ճանապարհ անցած նկարչի հազվադեպ կարելի է հանդիպել, նա բոլոր ոճերում և ուղղություններում ստեղծագործել է ու այդ ամենն արել է  շատ մեծ վարպետությամբ:Ափսոս, որ նրան Եվրոպայում չեն ճանաչում>>, -ասում է Սիլվյուն:
Անկեղծ ասած, սկզբում անպատմելի ուրախացա անակնկալից, իսկ հետո  ոգևորությունս թախիծի  վերածվեց` քանի-քանի Արծրունյանի նման արվեստագետներ ունենք, որոնց նույնիսկ հայրենիքում չեն ճանաչում, ուր մնաց  թե Եվրոպաներում....
Բայց հաստատ քիթ կախելու պահը չէ` մեր երկրում դրա համար առիթներ կան ու կան.    ուրախանալ է հարկավոր` չէ՞ որ  երիտասարդ ռումինացուն հայ արվեստագետն է ներշնչել ու հենց Արծրունյանը...

Комментариев нет:

Отправить комментарий