Показаны сообщения с ярлыком Արվեստի մասին Անահիտ Կորյուն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արվեստի մասին Անահիտ Կորյուն. Показать все сообщения

понедельник, 4 февраля 2013 г.

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՈՀԵՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՄԱԼԲԱՇՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ


Երբ Սարգիս Համալբաշյանին հարցրի, թե ինչպես կարելի է անվանել իր նկարչությունը, նա պատասխանեց` ֆիգուրատիվ նկարչություն, սակայն կարծում եմ, որ նման բնորոշումը նրա կտավների համար շատ ակադեմիական է, իսկ նրա արվեստը բնավ այդպիսին չէ: Գաբրիել Գարսիա Մարկեսն իր ինտերվյուներից մեկի ժամանակ ասել է` «Իմ ստեղծած գրականությունը ես անվանում եմ մոգական ռեալիզմ` դա հենց այնպես անվանում չէ, իրական զգացողություններ են և ես գրում եմ հենց այդ ամենի մասին: Նա հավելում է` «Այլապես ինչպես կարելի է բացատրել այն իրողությունը, որ տարիներ առաջ որոշեցի ծնողներիս անակնկալ այցելության գնալ` գիշերով ճանապարհ պիտի ընկնեի, որ առավոտյան տեղ հասնեի: Եվ ահա ճանապարհին աչքերս փակվում են և ավտովթարի եմ ենթարկվում, մի կերպ ողջ մնում: Երբ տեղ հասա մայրս ուրախության արցունքներն աչքերիս դիմավորեց ինձ պատմելով, որ ամբողջ գիշեր աչք չի փակել` մտածելով, որ շատ վատ բան է կատարվում ինձ հետ: Ահա սա է միստիկ ռեալիզմը եւ իմ բոլոր գործերը այս զգացողությունների վրա են հիմնված»: Չգիտեմ` ինչու` ինձ թվում է, որ մարկեսյան այս բնորոշումը հատկանշական է նաեւ Համալբաշյանի դեպքում. Սարգիսի իրականության մեջ չափից դուրս անցյալ եւ ապագա կա:

ԳՅՈՒՄՐԻՆ ՌԱՖԱՅԵԼ ԱԹՈՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐՈՒՄ

                                 ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

Ռաֆայել Աթոյանը 60-ականների վառ ներկայացուցիչներից է: Ապրել եւ ստեղծագործել է այնպիսի արվեստագետների կողքին, ինչպիսիք են Մինասը, Հակոբ Հակոբյանը, Էլիբեկյան եղբայրները, Մարտին Պետրոսյանը,Էդուարդ Խարազյանը, Արա Շիրազը եւ ուրիշներ:Ինչպես այդ ժամանակների բոլոր արվեստագետները, Ռաֆայել Աթոյանը եւս առանձնանում է իր ուրույն ձեռագրով ու մտածողությամբ: Եվ թերեւս այդ առանձնահատկությունը նրա յուրօրինակ սերն է իր հայրենի բնօրրանի, քաղաքի, յուրօրինակ վերաբերմունքն իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, որը լիարժեքորեն արտահայտվել է նրա ստեղծագործություններում:

воскресенье, 3 февраля 2013 г.

ԱՖՐԻԿԱՑԻ ՀԱՅԸ


   
Լուսանկարը  Վարուժ Մավլյանի արխիվից
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ


Լուսանկարից մեզ նայող խոշորաքիթ սևամորթը աֆրիկացի հայ է` Սկունդեր Բողոսյան անուն -ազգանունով: Անշուշտ, այն մեզ ոչինչ չի ասում, սակայն պիտի ասեմ, որ նա աֆրիկյան ժամանակակից գեղանկարչության հիմնադիրն է, ում ԱՄՆ-ում և ԵՎրոպայում ոչ միայն լավ են ճանաչում, այլև` բարձր գնահատում:
Սկունդեր( Ալեքսանդր) Բողոսյանը ծնվել է 1937 թ Ադիս-Աբեբայում: Նրա հայրը մեծահարուստ հայ էր, իսկ մայրը` մեծատոհմիկ եթովպուհի: Դեռ մանուկ հասակից հետաքրքրվելով աֆրիկյան սրբապատկերներով, կենցաղի իրերով ու տեղացիների արտասովոր հագուկապով` նա իր տպավորություններ է փոխանցել թղթին: Պատանի Սկունդերի աշխատանքները գրավում են տեղի գրադարանում աշխատող լեհ եթովպագետ Ստանիսլավ Խոյնացկու ուշադրությունը : Վերջինիս խորհրդով պատանի Բողոսյանը իրեն նվիրում է նկարչությանը , որն էլ շատ շուտով տալիս է իր պտուղները:1954թ նկարիչը Հայլե Սելասե կայսրի պատվին կազմակերպված պատանի տաղանդների մրցույթում երկրորդ մրցանակի է արժանանում, իսկ արդեն 1955թ. կառավարության օժանդակությամբ նա մեկնում է Եվրոպա ուսանելու: Սկունդեր Բողոսյանի առաջին հանգրվանը Անգլիան էր, ուր նա ուսանում է երեք տարբեր արվեստի դպրոցներում, սակայն վերջնականապես որոշում է կրթվել արվեստների բնօրրան Ֆրանսիայում: 1957-1966 թթ. Փարիզում նա սովորում է Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում և Շումեր ակադեմիայում: Այստեղ նա հանդիպում է մի գեղեցկուհի աֆրո-ամերիկուհու, որի հետ էլ ամուսնանում է:

суббота, 2 февраля 2013 г.

ԿՅԱՆՔԸ` ՀԵՔԻԱԹ

Աբովյան փողոցում «Զոլոտոյե ռունո» սիգարի բույրն էր տարածվել` Քոչարն է գալիս: Երիտասարդ արվեստագետները հավաքված Նկարիչների Միության սրճարանում անհամբեր սպասում էին, թե այսօրվա բանավեճն ինչի մասին է լինելու, համենայնդեպս, ինչ թեմա էլ քննարկվեր, միանշանակ հաղթող էր ճանաչվելու Քոչարը: Այդ պահին սրճարանում էր երիտասարդ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, նա ակամա հիշեց ծանոթությունը Քոչարի հետ: Նոր- նոր Երեւան էր տեղափոխվել` որոշելով գեղարվեստաթատերական ինստիտուտ ընդունվել: Մի օր էլ Ռուդոլֆ Խաչատրյանի ուղեկցությամբ Քոչարին հյուր գնացին, ում պատանի նկարիչը ցույց տվեց իր կտավները: Նա Քոչարի հավանությանն արժանացավ:

ՄԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


«Գրիգորյանը իսկական դիմանկարչին հատուկ ձիրք ունի: Շատ ուրախալի է, որ նա կերպարվեստի այդ ամենաբարդ ժանրի ասպարեզում լավ արդյունքների է հասել: Սուր աչք ունի, բնորդի արտաքին ու ներքին նմանությունը որսալու եւ միաժամանակ կտավի գեղանկարչական որակը պահելու ընդունակություն»:
Մարտիրոս Սարյան
 Գեղանկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի տանն եմ: Ես հարցազրույց եմ վերցնում նրանից, իսկ նա ինձ է դիմանկարում: Անսովոր իրավիճակ է. ավելի շատ նա է հարցեր տալիս, իսկ ես շատախոս եմ, նույնիսկ` քիչ անց երգում եմ: Նկարիչն ուրախ է` նկարը լավ է ստացվում, իսկ իմ մտքում` նյութս է: «Գյումրեցիների մասին ակնարկաշար եմ գրում: Անշուշտ, Ձեզ էլ պիտի ընդգրկեմ նրանց շարքում», ասում եմ նկարչին: «Ինչ խոսք, ժամանակին իմ ծննդավայրն իսկապես շատ մշակութային քաղաք էր: Հենց այդ տարիներին էլ ձեւավորվել է իմ գեղարվեստական ճաշակը: Ուրիշ կերպ լինել հնարավոր չէր, որպես իսկական գյումրեցի ասում է արվեստագետը,- Ախր, Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին ու Սիրանույշին առաջին անգամ իմ հայրենի քաղաքի թատրոնի բեմում եմ տեսել: Ժամանակին հենց Լենինականի պատկերասրահում էր ցուցադրվում Ռեմբրանդտի «Սիլենայի երթը» կտավը, ուր հաճախ էի այցելում: Չգիտե՞մ, նորից կրկնեմ, որ Գյումրին աշուղների ու գուսանների քաղաք է եղել, այդ մասին բոլորը գիտեն: 15-16 տարեկան պատանի էի, երբ մայրաքաղաք տեղափոխվեցի` շարունակելու ուսումս: Բնականաբար, տեղին կլինի ասել, որ բոլոր գեղեցիկ ձգտումները, արվեստի նկատմամբ ողջ սերս ծննդավայրս է շռայլորեն պարգեւել ուՙ ոչ միայն ինձ»:

«ԱՐՎԵՍՏԸ ՍԻՐԵԼ, ՀԱՍԿԱՆԱԼ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼ Է ՊԵՏՔ»

                                                                                                ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում: Հայաստանի ամենամեծ կոլեկցիոներն արդեն 30 տարի սիրով ու ոգեւորությամբ նկարներ է գնում` համալրելով իր հավաքածուն հայ, ռուս ու եվրոպացի նկարիչների ստեղծագործություններով: Սակայն նրա հավաստմամբ, իր գերագույն նպատակը ոչ միայն հայկական գեղանկարչության դասական նկարիչների կտավներով իր հավաքածուն հարստացնելն է, այլեւ աշխարհում նրանց արժանվույն ներկայացնելը: Անդրանիկ Մանուկյանի հավաքածուում ընդրկված է հայկական դասական կերպարվեստի ընդհանուր սպեկտրը, ինչպես նա է ասում`« Հովնաթանյաններից, Սուրենյանցից, Այվազովսկուց, Սարյանից, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից սկսած մինչեւ Էդուարդ Արծրունյան, Գրիգոր Աղասյան, Հակոբ Հակոբյան, Սարգիս Համալբաշյան, Տարոն Մուրադյան, Գեւորգ Եղիազարյան, Էմիլ Գազազ»: