Համալբաշյանի
արվեստանոցում
նկարակալներն
անթիվ-անհամար
են,
կտավները
անկանոն
շարված
են
հատակին,
իսկ
գրքերն
ու
ալբոմները`
սեղանին:
Ռադիոընդունիչից
հնչում
է
տարաբնույթ
երաժշտություն`
ջազ,
ռոք,
փոփ`
դա
այդքան
էլ
կարեւոր
չէ,
վերջապես
լրատվության
ժամ
է
ու
խորհուրդ
չէի
տա
այդ
պահին
խանգարել
Սարգիսին:
Նա
քաջատեղյակ
է
ամեն
ինչից
եւ
նրան
հետաքրքրում
է
ամեն
մի
մանրուք:
Ես`
լրագրողս,
բազմիցս
եմ
հարցաքննվել
նկարչի
կողմից,
սակայն
զարմանալին
այն
է,
որ
անձամբ
ինքը`
արվեստագետը,
չի
սիրում
հարցերի
պատասխանել,
նա
խոսում
է
այն
ամենի
մասին,
ինչի
մասին
ցանկանում
է:
Վերջում
էլ
ավելացում
է
` «Քեզ
հուզող
բոլոր
հարցերի
պատասխանները
իմ
կտավներում
են»:
Եվ
իսկապես,կյանքում
առկա
բոլոր
երեւույթների
եւ
իրադարձությունների
նկատմամբ
վերաբերմունքը
առկա
է
Սարգիսի
կտավներում:
Ու
այդ
ամենն
իսկապես
վերաբերմունք
է,
մեկնաբանություն,
սակայն
ոչ`
գնահատական:
Հաճախ
Սարգիսի
նկարները
տագնապ
են
առաջացնում`
մի
պահ
չես
հասկանում
թե
որտեղ
ես
գտնվում
եւ
հատկապես`
ինչու,իսկ կարմիրն
էլ
ահագնացնում
է
խուճապի
զգացողությունը:
Բայց
քիչ
անց
խուճապը
հիացմունքի,հետո էլ թախիծի
է
վերածվում
ու
այդպես
շարունակ…
Աշխարհից վերացած ինքնամփոփ այս մարդը քայլում է փողոցով ու ուշադրությամբ նայում չորս բոլորը:
Նա
տեսնում
է
այն,
ինչը
ես
չեմ
տեսնում.
նա
նկարիչ
է:
Հռոմ
և
Գյումրի,
հասարակ
գեղջուկներ
ու
արքունականներ,
ծնունդ
ավետող
ու
մահագույժ
հրեշտակներ:
Սարգիս
Համալբաշյանի
կտավներում
ժամանակը
կանգ
է
առել,
կոնկրետ
գործողության
վայր
գոյություն
չունի.
բոլորը
միասին
են,
ամեն
ինչ
միատեղ
է,
իսկ
միգուցե
անտեսանելի
աշխարհներն
են
նրա
համար
տեսանելի
կամ
էլ
նա
ամենակարող
մարգարե-
ճանապարհորդ
է
և
հայտնվում
է
այնտեղ,
ուր
ցանկանում
է:
Համալբաշյանը
նաեւ
զարմանալիորեն
պրագմատիկ,
պրակտիկ
մարդ
է
ու
այդպիսին
են
նաեվ
նրա
կտավների
հերոսները:
Հաճախ
իրական
կյանքում
առկա
շատ
երեւույթներ
այնքան
բացասական
լիցքեր
են
ներառում
իրենց
մեջ,
որ
մենք
ուղղակի
չտեսնելու
ենք
տալիս,
սակայն
նա
այդ
ամենը
տեսնում
է,
նրա
կտավներում
կողք-կողքի
հաշտ
ու
խաղաղ
գոյակցում
են
թշվառությունը
ու
թշվառության
գեղեցկությունը,
սերը
նրա
կտավներում
պահ
է
մտել
ամենաանսպասելի
գողտրիկ
անկյուններում
և
այն
դրսևորվում
է
ամենաանհեթեթ
իրավիճակներում:
Այդպիսի
մի
հրաշալի
օրինակ
է
« Թաղամաս
Երեւանում»
նկարաշարը,
որը
50 փոքր
կտավներից
է
բաղկացած:
Այս
գործը
ես
հիշում
եմ
2006 թ.
կայացած
նրա
անհատական
ցուցահանդեսից:
Սարգիս
Համալբաշյանի
պաշտելի
Պիկասոն
է
ասել`
ով
տխուր
է,
նա
անկեղծ
է:
Ու
չնայած
նկարչի
կտավներում
գույները
հուժկու
են
ու
պայթուցիկ,
սակայն
կարմիրի
ու
դեղինի
գերակայությունը
թախիծ
է
հաղորդում
նկարներին:
Արվեստագետը
մեզ
ուզում
է
մեկ
անգամ
ևս
հիշեցնել,
թե
որքան
վայրկենական
ու
հպանցիկ
է
կյանքը,
ինչպես
նաև
մեր
ներկայությունն
այդ
կյանքում:
Ձմեռվա
սառնամանիքին,
թե
ամառվա
տապին,
արվեստագետը
միշտ
ստեղծագործական
բուռն
ընթացքի
մեջ
է:
Նա
նման
չէ
մյուս
նկարիչներին,
ովքեր
մի
կտավի
վրա
են
աշխատում:
Նա
միանգամից
10-15 նկար
է
սկսում
ու
չգիտի,
թե
երբ
պիտի
դրանք
ավարտին
հասցնի:
Բայց
ահա
նկարների
ավարտուն
տեսքը
միշտ
էլ
չափազանց
տպավորիչ
է:Վերջերս
Համալբաշյանի
արվեստանոցում
բազմաթիվ
նատյուրմորտների
հանդիպեցի,
զարմացա`չէ՞ որ, նա կոմպոզիցիայի
վարպետ
է:
Պարզվեց,
որ
նատյուրմորտները
միշտ
էլ
նախորդում
են
մեծակտավ
ստեղծագործություններին:Համալբաշյանը
խորամանկ
արվեսստագետ
է,
նա
կարողանում
է
իր
արվեստի
միջոցով
մարդկանց
հնազանդեցնել
իրեն:
Նա
հրաշալիորեն
տիրապետում
է
ոչ
միայն
գեղանկարչական
հնարքներին,
այլեւ
ծանոթ
է
մարդու
հոգեբանությանը`
վառ
գույները
միշտ
էլ
իրենց
խորը
ներգործությունն
են
ունեցել
ունեցել
մարդկանց
ենթագիտակցական
շերտերում:
Համալբաշյանը
նոր
տեսակ
ու
որակներ
ներմուծեց
հայ
գեղանկարչություն`15
տարի
առաջ
էր,
երբ
հաճելիորեն
զարմացրեց
արվեստասերներին
, հետաքրքիր
է`
նա
մտադիր
չէ
կրկին
անգամ
հեղափոխության
ենթարկել
իր
արվեստային
տարածքը:
Արվեստում
անակնկալները
միշտ
էլ
ողջունելի
են,
իսկ
Ձեզանից`Սարգիս
Համալբաշյան,
պարզապես
պահանջում
ենք…
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Փողոցային սրճարան |
Հույսի նավակ 2013 |
Փողոց Երևանում 2003 |
Նատյուրմորտ 2011 |
Комментариев нет:
Отправить комментарий