суббота, 23 февраля 2013 г.

ԿԱՄՍԱՐ` ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
















Տարիներ առաջ հայտնվեց բարեկամներիցս մեկը` ներկայանալով որպես արվեստի սիրահար: Որոշ ժամանակ անց , նա ցանկություն հայտնեց մի նկար պատվիրել, սակայն մի պայմանով` այն պիտի իրեն հոգեհարազատ թեմայով  ու իր ուզած ձևով նկարվի: Նա անգամ կանխավճար թողեց, որն ավելի պարտավորեցրեց ինձ: Բարեկամս ներկայացրեց իրենց հուզող թեման, նկարագրեց կտավի վրա պատկերվելիքը`նույնիսկ մանրամասնեց, թե որ գիծն ինչպես պիտի բարձրանա ու իջնի, ինչ ծավալի պիտի լինի կոմպոզիցիան: Միայն հասկացա, որ խոսքը ծննդի ու մահվան մասին էր և հենց այդ վայրկյանից ինքս իմ մեջ կաղապարվեցի: Խոստովանեցի, որ դժվար թե գործը գլուխ բերեմ ու առաջարկեցի վերցնել արդեն արված գործերիցս մեկը` չհամաձայնվեց: Երկար ժամանակ գործը ականջի ետև գցեցի, իսկ նա առիթը բաց չթողնելովայդ թեմայով  հրապարակային խոսակցություններ էր վարում:
 Մի քանի տարի անցավ: Մի օր էլ չհամբերեց, եկավ ինձ վերցրեց, արվեստանոց գնացինք` տեղում  նկարի չափը որոշեցինք, կտավը ձգեցինք ու ես պիտի նկարեիԷստեղ են ասել, թե ջրեցինք, չկանաչեց կամ էլ ծամեցի, դրեցի բերանդ, չկերար…. Չէր ստացվում ու վերջ` նկարն իմ հետ չէր խոսում, մեր միջև փոխհամաձայնություն չկար, լրիվ խորթ էինք իրար: Կտավը նկարակալից իջեցրի մի անկյունում դրեցի, որ աչքիս չերևա: Իսկ պատվիրատուն անհանգստանում էր`աշխատանքը պիտի ավարտին հասցնեիՎերցրեցի կտավը , շուռ տվեցի հորիզոնական դիրքով, մաքրեցի ներկը և սկսեցի կոմպոզիցիա կառուցել` նկարել այնպես, ինչպես սիրտս է թելադրում: Աստիճանաբար իմ և նկարի միջև ներդաշնակություն առաջացավ, մի քանի օրից այն ավարտեցի:  Բարեկամս  հրաժարվեց  նկարից`պատճառաբանելով, որ այն իր պատկերացումներին չի համապատասխանում, ու մենք իրարից դժգոհ բաժանվեցինքՈրոշ ժամանակ անց  նկարը տարբեր ցուցահանդեսների  մասնակցեց , բազմաթիվ  դրական կարծիքներ հնչեցին դրա շուրջ և այն դարձավ իմ սիրելիներից մեկը: Որոշ ժամանակ անց  էլ գնորդ հայտնվեց, նկարը վաճառեցի: Ու երբ բարեկամիս պատմեցի, թե ինչ գնով եմ վաճառել, հայացքը տեղում սառեց  ու նա ժպտալու անհաջող ճիգեր գործադրեց: Ես անմիջապես նրան ասացի, որ նա իր լուման ունի այդ գործում և խոստացա իրեն մի փոքր նկար նվիրել: Մի քանի շաբաթ անց խոստումս կատարեցի….


ծանոթ. Կամսար.  Կոմպոզիցիա 2001



Комментариев нет:

Отправить комментарий