воскресенье, 10 ноября 2013 г.

ՀԱՅԱԶԳԻ ԳՈԳԵՆԸ` ԱՐՄԱՆ ԹԱԹԵՎՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ 1904-1931

Արման Թաթևոս Մանուկյանը ծնվել է 1904 թ.Կոստանդնապոլսում: Նախնական կրթությունը ստացել է Մխիթարյանների միաբանությունում:Այնուհետև նրա ընտանիքը գաղթել է Ամերիկա, որտեղ նա նկարչության դասընթացների է մասնակցել, այնուհետև  գրաֆիկ դիզայնով`  գրքերի ձևավորմամբ  է զբաղվել: Նրա հետաքրքրության հիմնական առարկան  ծովն էր ու ծովի մարդիկ: 
1927 թ> զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Մանուկյանը որոշում է մնալ և ստեղծագործել Հավայան կղզիներում:  Եվ ծովի թեման  նա    այս անգամ զարգացնում է  որմնանկարի ժանրում: 1929 թ. երիտասարդ նկարիչը հանդես է գալիս առաջին անհատական ցուցահանդեսով : Իսկ 1931 թ խոր դեպրեսիայի մեջ հայտնվելով` միայնության մեջ  ինքնսպան է լինում:
Երիտասարդ նկարչի արվեստն անմիջական աղերսներ ունի մեծ պոստիմպրեսիոնիստ Գոգենի ստեղծագործության հետ: Սակայն հաշվի առնելով այն տարիներին ալբոմների և կատալոգների գոյության և տարածման անհնարինությունը, ինչպես նաև  նկարիչների  հեռակա երկրներում ցուցադրվելու հնարավորությունը, մնում է ենթադրել, որ նկարիչը  պարզապես Գոգենի նման  է տեսել և զգացել աշխարհը` իհարկե թողնելով մանուկյանական   հետագիծ արվեստի աշխարհում:Այսօր նրա գործերով հետաքրքրվողների թիվը օր օրի մեծանում է, այդ մասին է խոսում աճուրդատներում նրա ստեղծագործությունների  հաճախակի հայտնվելու փաստը:







Комментариев нет:

Отправить комментарий