воскресенье, 10 ноября 2013 г.

ԱՐԾՐՈՒՆՅԱՆԱՎԱՐԻ.......


Վարպետիս հետ կապված հուշերն  այնքան շատ են, որ դրանք ժամանակ առ ժամանակ հիշողությանս ծալքերից շատ հանկարծակի դուրս են պրծնում ու ակամայից  ժպիտ առաջացնում:

Կյանքի վերջին շրջանում Արծրունյանի ախորժակը կորել էր `համ ու հոտ չէր զգում` այդ պատճառով էլ  ոչինչ չէր ուտում: Մտածում էինք` ինչ պատրաստենք, որ Վարպետս մի լավ  ուտի ու կերածից էլ հաճույք ստանա: Մտածեցի ու գտա` քյուֆթա եփենք, հաստատ տ. Նատալյան վաղուց այս ճաշատեսակից չի պատրաստել: Հաջորդ օրը քյուֆթան վերցրեցի ու գնացի Արծրունյանենց  տուն: Ճիշտն ասած, ես միայն տեսել էի, թե ինչպես են այն  պատրաստում ու կյանքումս  առաջին անգամ քյուֆթայի միս խփեցի: Պիտի խոստովանեմ, որ գնդերս էլ ծուռմռտիկ ստացվեցին` Վարպետիցս քյուֆթայի  ոչ էսթետիկ տեսքի համար ներողություն խնդրեցի, բայց բույրն անմահական էր...Սեղան նստեցինք` Վարպետս, նրա որդին ու ես....Սեղանին թթի օղի, տնական պատրաստված թույլ լիկյոր կար` հենց Արծրունյանի համար պատրաստված` նրան թունդ խմիչք չէր կարելի ու քյուֆթան իր պարագաներով....Էդ օրը ես մի բաժակ օղուց հարբեցի, Արծրունյանն էլ  քյուֆթան չհավանեց ու իր ափսեի միսը իր ձեռքով կիսեց ու հավասար մեր ափսեների մեջ դրեց`  էնքան տնավարի ու  էնքան բնական` արծրունյանավարի.....Նա միշտ էլ էդպիսին էր` ինքը  վատառողջ`  խնամքի ու հոգատարությանն արժանի, բայց ամեն րոպե  ու ամեն վայրկյան իր հարազատների ու սիրելի մարդկանց մասին էր մտածում.<<Նատաշը հոգնած է, թող պառկի , հանգստանա, աղջկաս` Գայանեին բդի օգնեմ`մենակ երկու երեխա է մեծացնում, Անոս սաղ օրը ոտքի վրա է եղել` մի աման ճաշ տվեք թող ուտի` սոված կէղնի>>:Ու էդպես  մինչև վերջին շունչը:
Հիմա Վարպետս չկա, բայց  իր ստեղծած արվեստը `կա: Հիմա մենք ենք պարտավոր նրա ստեղծածի և թողածի  մասին մտածել ու հոգ տանել, ինչպես  ժամանակին նա մեր համար  էր  անում.....

Комментариев нет:

Отправить комментарий