![]() |
Վ. Սուրենյանց. Սալոմե 1907, ՀԱՊ |
Անահիտ Կորյուն
воскресенье, 26 января 2025 г.
ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ «ՍԱԼՈՄԵՆ»
суббота, 28 декабря 2024 г.
ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻ 95- ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ...
Էդուարդ Արծրունյան անունը հայ ժամանակակից կերպարվեստում շրջանառվել է դեռևս անցած դարի 60-ականներից, երբ երևան եկան այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը , Աշոտ Հովհաննիսյանը, Օնիկ Մինասյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք:
четверг, 5 декабря 2024 г.
ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ԾՆՎԱԾ ՀԱՅԸ ՝ ԻՍԿԱՆԴԵՐ ԲՈՂՈՍՅԱՆ
2009 թվականն էր, երբ եթովպահայ նկարիչ Իսկանդեր Բողոսյանի մասին ակնկարկ հրապարակեցի, այն ժամանակ ոչ-ոք չէր լսել արվեստագետի մասին: Եվ ահա 15 անց, երբ որոշեցի կրկին անդրադառնալ նկարչին, համացանցը լի էր նրա վերաբերյալ հրապարակումներով: Փաստորեն, այս երկարուձիգ 15 տարիները նպաստավոր էին Իսկանդեր Բողոսյանի արվեստի համար և այս ընթացքում հետաքրքրությունը նրա արվեստի նկատմամբ երբեք չի մարել:
пятница, 4 октября 2024 г.
Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԻՐԱԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ
Վերջերս Կանադայում 93 ամյա հասակում իր մահկանացուն կնքեց Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից Սիրակ Մելքոնյանը:
Սիրակ Մելքոնյանը ծնվել է 1930 թ. հոկտեմբերի 15-ին Թեհրանում, այնուհետև հոր աշխատանքի բերումով տեղափոխվում են Արաք և 12 տարի անց կրկին վերադառնում մայրաքաղաք, որտեղ էլ պատանին ավարտում է միջնակարգ դպրոցը: Հենց այդ տարիներին էլ նա ծանոթանում է իր ավագ ընկերոջ՝ Մարկոս Գրիգորյանի հետ, ով ճակատագրական դերակատարություն է ունենում ապագա արվեստագետի կյանքում: 1950 թվականից սկսած Սիրակ Մելքոնյանի անունը հայտնվում է Իրանում տեղի ունեցող ցուցահանդեսների ազդագրերում:
ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ ՝ ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ
ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում Կոմիտասին 3 անգամ է անդրադարձել՝ չհաշված արդեն ստեղծված կտավների հեղինակային կրկնօրինակները:
воскресенье, 29 сентября 2024 г.
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ՝ ՄԵՂԵԴԱՅԻՆ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՏԱՎՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ
Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանի արվեստին ծանոթ եմ դեռևս ուսանողական տարիներից: Նրա 1967 թվականին վրձնած «Ընտանիք» կտավը Ազգային պատկերասրահի հայկական ժամանակակից կերպարվեստի բաժնի մշտական ցուցադրությունում էր , որը շուրջ մեկ տասնամյակ իմ մշտական ուղեկիցն էր: Դեռևս այն տարիներից տեղյակ էի, որ արվեստագետը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում , հետագայում նրա մասին լսեցի Էդուարդ Արծրունյանից, ում հետ ընկերներ էին, համերկրացիներ և , բնականաբար, բազմաթիվ հուշեր էին նրանց միավորում: 2009 թվականին էլ նրա վախճանի լուրը հենց Վարպետիս տանն առա:
воскресенье, 28 июля 2024 г.
ՇՈՂՇՈՂՈՒՆ ԱԴԱՄԱՆԴԸ՝ ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊԱՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
« Ահա շողշողուն ադամանդ, որով հայերը կարող են հպարտանալ այնպես, ինչպես հպարտանում են Ադամյանի անունով: Այն գեղարվեստական ճաշակը, որը ցույց տվեց Պապայանը, չի ունեցել ոչ մի հայ արտիստ, բացառությամբ` վերոհիշյալի: Ինքը` բնությունն է շռայլորեն պարգևել հայ երգչուհուն բացառիկ հարուստ, քաղցրահունչ ձայնով, բայց այս հրաշալի պարգևի հետ միասին բնությունը շնորհել է նրան նաև գեղարվեստական ճաշակով: Հենց այդ ճաշակը և երկնային պարգևն է կախարդական ուժով ցնցել հասարակությանը` թողնելով խոր հետք նրա սրտում»,_ այսպես է արտահահայտվել երգչուհու մասին նրա ժամանակակիցներից մեկը` գրող Շիրվանզադեն: