суббота, 23 февраля 2013 г.

ԿԱՄՍԱՐ` ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
















Տարիներ առաջ հայտնվեց բարեկամներիցս մեկը` ներկայանալով որպես արվեստի սիրահար: Որոշ ժամանակ անց , նա ցանկություն հայտնեց մի նկար պատվիրել, սակայն մի պայմանով` այն պիտի իրեն հոգեհարազատ թեմայով  ու իր ուզած ձևով նկարվի: Նա անգամ կանխավճար թողեց, որն ավելի պարտավորեցրեց ինձ: Բարեկամս ներկայացրեց իրենց հուզող թեման, նկարագրեց կտավի վրա պատկերվելիքը`նույնիսկ մանրամասնեց, թե որ գիծն ինչպես պիտի բարձրանա ու իջնի, ինչ ծավալի պիտի լինի կոմպոզիցիան: Միայն հասկացա, որ խոսքը ծննդի ու մահվան մասին էր և հենց այդ վայրկյանից ինքս իմ մեջ կաղապարվեցի: Խոստովանեցի, որ դժվար թե գործը գլուխ բերեմ ու առաջարկեցի վերցնել արդեն արված գործերիցս մեկը` չհամաձայնվեց: Երկար ժամանակ գործը ականջի ետև գցեցի, իսկ նա առիթը բաց չթողնելովայդ թեմայով  հրապարակային խոսակցություններ էր վարում:

пятница, 22 февраля 2013 г.

ԿԱՄՍԱՐ` ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅԶԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ …

Նկարիչ կա, որ երկու-երեք գույների Վարպետ է, ավելի ճիշտ հենց էդ երկու- երեք գույներն են իրենը, բայց կան նաև այնպիսիք, որ բոլոր գույների նկարիչ են ` Կամսարն էլ  հենց նրանցից  է: Նա կարողանում է իր հույզը գույնի վերածել ու այդ ամենը կտավի հարթություն տեղափոխել:Կամսարն իր վրձնով հազարամյա ժայռապատկերներում ապրող մեր նախնիներին կենդանացնում է ու նրանց միջոցով մեզ հետ զրուցի  է բռնվում: Հաճախ նրա նկարչության մեջ Միրոյի ազդեցությունն են տեսնում, սակայն իրականում Կամսարի ստեղծագործությունների սկզբնաղբյուրը մեր ժայռապատկերային արվեստն է` երկար տարիներ արվեստագետը դրանց խորհրդանիշներն ու նշանակությունն է ուսումնասիրել, այնուհետև` իր արվեստ ներմուծել: Իսկ ինչու՞ ոչ-ոքի մտքով չի անցնում, որ նա ևս ժայռապատկերային արվեստից է ներշնչվել` հարցնում  է  նկարիչը:

среда, 20 февраля 2013 г.

ЭДУАРД АРЦРУНЯН. НАЧАЛО - ГЮМРИ

27 сентября 2009 года, воскресенье, и утром  в девять часов я уже  в доме художника Эдуарда Арцруняна. Мы сегодня должны поехать в Гюмри, чтобы видеть отцовский дом Мастера, посещать те места, где художник провел свое детство, где работал его отец - мельник Симон, и естественно, мы будем встречаться с его родственниками.
Эдуард Арцрунян долго ждал этого путешествия. Почти десять лет, что он не был в Ленинакане, и вообще, Мастер в течение пяти лет своей болезни редко выходил из дома. И сейчас это событие для него превратился в празднование. Как дитя он ликует голубым небом и цветовыми преобразованиями облаков, всем взглядом поглощает свет и тень гор,  зелень садов и уже пожелтевшей и покрасневшей (красное и желтое) осени, великолепный пшеничные и зеленистые цвета пашен.
Мастер может восхищается даже дорожными колючими кустами, которыми столь богата наша страна. Машина останавливается в Уджане, чтобы погрузиться осенними красочными фруктами. Арцрунян пьет  холодную воду из источника и спокойным сердцем продолжает путь. Нас сопровождает еще одна машина, с нами два братья Мастера - Амбарцум и Левон Арцруняны со своими сыновьями и внуками.

понедельник, 18 февраля 2013 г.

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ՍԿԻԶԲ` ԳՅՈՒՄՐԻ.........


2009 թվականի սեպտեմբերի 27-ը կիրակի է, ու առավոտյան ժամը իննին ես արդեն գեղանկարիչ Էդուարդ Արծրունյանի տանն եմ` այսօր մենք Գյումրի ենք մեկնելու` տեսնելու Վարպետի հայրական տունը, այցելելու այն վայրերը, որտեղ արվեստագետն իր մանկությունն է անցկացրել, որտեղ նրա հայրը` ջրաղացպան Սիմոնն է աշխատել, և, բնականաբար, հանդիպելու ենք նրա հարազատների հետ:
Էդուարդ Արծրունյանը երկար է սպասել այս ճամփորդությանը. գրեթե տասը տարի է, ինչ Լենինականում չէր եղել. ընդհանրապես, Վարպետն իր հիվանդության հինգ տարիների ընթացքում հազվադեպ է տանից դուրս եկել: Ու հիմա այս իրադարձությունը նյրա համար տոնակատարության է վերածվել: Մանկան նման հրճվում է երկնքի կապույտով ու ամպերի գունային փոխակերպումներով, ողջ հայացքով կլանում է սարերի լույսն ու ստվերը, այգիների կանաչն ու արդեն աշնան դեղինն ու կարմիրը, հերկած արտերի փառահեղ ցորենագույնն ու հողագույնը: Վարպետը կարողանում է հիանալ նույնիսկ ճանապարհի փշերով, որոնցով այնքան հարուստ է մեր երկիրը: Մեքենան կանգ է առնում Ուջանում` բեռնվելու աշնանային գունեղ մրգերով, Արծրունյանը աղբյուրի սառնորակ ջուր է խմում ու հանգիստ սրտով շարունակում ճանապարհը: Մեզ ուղեկցում է մի մեքենա ևս` մեզ հետ են վարպետի եղբայրները` Համբարձում և Լևոն Արծրունյանները` իրենց որդիներով ու թոռներով:

суббота, 16 февраля 2013 г.

ՄԱՐԻԱ ԳՈՒԼԵԳԻՆԱ`ԹՈՂ ՀՐԱՎԻՐԵՆ ԵՎ ԵՍ ՍԻՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


2013 թվականի մեկնարկն ինձ համար  բավականին հաճելի իրադարձությամբ նշանավորվեց`բացառիկ հարցազրույց , բացառիկ օնլայն հանդիպում աշխարհահռչակ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինայի հետ: Մեզանում քչերն են ճանաչում երգչուհուն , առավել քչերը գիտեն, որ նա հայկական արմատներ ունի:

воскресенье, 10 февраля 2013 г.

ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՏՂԱՆ


1983 թվական…….Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանը  Քոչարի 13 հասցեում գտնվող Նկարիչների շենքի առաջին հարկի իր արվեստանոցում  հերթական կտավն էր վրձնում: Նկարի հերոսը փոքրիկ ջութակահար Արման Սարգսյանն է: Նա  նկարչի ընկերոջ`այն ժամանակ սիմֆոնիկ նվագախմբի փողահար Ջոն Սարգսյանի որդին է: Տարիներ անց  Աշոտ Մելքոնյանի արվեստանոց է այցելում Քյոլնից  ժամանած հավաքորդ Լյուդվիգը: Եվ <<Ջութակահար տղան>>  <<բնակության >> է  տեղափոխվում  Գերմանիա: 18 տարի  անց, երբ  2001 թվականն էր , Արմանը հյուրախաղերի է մեկնում Գերմանիա : Այնտեղ էլ  նա  որոշում է փնտրել և գտնել իր դիմանկարը,  այդ հարցում նրան օգնում է  իրեն ծանոթ գերմանաբնակ ընտանիքը: Դիմանկարը գտնում են   Աախենի Լյուդվիգ թանգարանում:


Նկարում Արման Սարգսյանն է   Աախենի թանգարանում `իր նկարի առջև լուսանկարված:

понедельник, 4 февраля 2013 г.

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՈՀԵՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՄԱԼԲԱՇՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ


Երբ Սարգիս Համալբաշյանին հարցրի, թե ինչպես կարելի է անվանել իր նկարչությունը, նա պատասխանեց` ֆիգուրատիվ նկարչություն, սակայն կարծում եմ, որ նման բնորոշումը նրա կտավների համար շատ ակադեմիական է, իսկ նրա արվեստը բնավ այդպիսին չէ: Գաբրիել Գարսիա Մարկեսն իր ինտերվյուներից մեկի ժամանակ ասել է` «Իմ ստեղծած գրականությունը ես անվանում եմ մոգական ռեալիզմ` դա հենց այնպես անվանում չէ, իրական զգացողություններ են և ես գրում եմ հենց այդ ամենի մասին: Նա հավելում է` «Այլապես ինչպես կարելի է բացատրել այն իրողությունը, որ տարիներ առաջ որոշեցի ծնողներիս անակնկալ այցելության գնալ` գիշերով ճանապարհ պիտի ընկնեի, որ առավոտյան տեղ հասնեի: Եվ ահա ճանապարհին աչքերս փակվում են և ավտովթարի եմ ենթարկվում, մի կերպ ողջ մնում: Երբ տեղ հասա մայրս ուրախության արցունքներն աչքերիս դիմավորեց ինձ պատմելով, որ ամբողջ գիշեր աչք չի փակել` մտածելով, որ շատ վատ բան է կատարվում ինձ հետ: Ահա սա է միստիկ ռեալիզմը եւ իմ բոլոր գործերը այս զգացողությունների վրա են հիմնված»: Չգիտեմ` ինչու` ինձ թվում է, որ մարկեսյան այս բնորոշումը հատկանշական է նաեւ Համալբաշյանի դեպքում. Սարգիսի իրականության մեջ չափից դուրս անցյալ եւ ապագա կա:

ԳՅՈՒՄՐԻՆ ՌԱՖԱՅԵԼ ԱԹՈՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐՈՒՄ

                                 ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

Ռաֆայել Աթոյանը 60-ականների վառ ներկայացուցիչներից է: Ապրել եւ ստեղծագործել է այնպիսի արվեստագետների կողքին, ինչպիսիք են Մինասը, Հակոբ Հակոբյանը, Էլիբեկյան եղբայրները, Մարտին Պետրոսյանը,Էդուարդ Խարազյանը, Արա Շիրազը եւ ուրիշներ:Ինչպես այդ ժամանակների բոլոր արվեստագետները, Ռաֆայել Աթոյանը եւս առանձնանում է իր ուրույն ձեռագրով ու մտածողությամբ: Եվ թերեւս այդ առանձնահատկությունը նրա յուրօրինակ սերն է իր հայրենի բնօրրանի, քաղաքի, յուրօրինակ վերաբերմունքն իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, որը լիարժեքորեն արտահայտվել է նրա ստեղծագործություններում:

воскресенье, 3 февраля 2013 г.

ԱՖՐԻԿԱՑԻ ՀԱՅԸ


   
Լուսանկարը  Վարուժ Մավլյանի արխիվից
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ


Լուսանկարից մեզ նայող խոշորաքիթ սևամորթը աֆրիկացի հայ է` Սկունդեր Բողոսյան անուն -ազգանունով: Անշուշտ, այն մեզ ոչինչ չի ասում, սակայն պիտի ասեմ, որ նա աֆրիկյան ժամանակակից գեղանկարչության հիմնադիրն է, ում ԱՄՆ-ում և ԵՎրոպայում ոչ միայն լավ են ճանաչում, այլև` բարձր գնահատում:
Սկունդեր( Ալեքսանդր) Բողոսյանը ծնվել է 1937 թ Ադիս-Աբեբայում: Նրա հայրը մեծահարուստ հայ էր, իսկ մայրը` մեծատոհմիկ եթովպուհի: Դեռ մանուկ հասակից հետաքրքրվելով աֆրիկյան սրբապատկերներով, կենցաղի իրերով ու տեղացիների արտասովոր հագուկապով` նա իր տպավորություններ է փոխանցել թղթին: Պատանի Սկունդերի աշխատանքները գրավում են տեղի գրադարանում աշխատող լեհ եթովպագետ Ստանիսլավ Խոյնացկու ուշադրությունը : Վերջինիս խորհրդով պատանի Բողոսյանը իրեն նվիրում է նկարչությանը , որն էլ շատ շուտով տալիս է իր պտուղները:1954թ նկարիչը Հայլե Սելասե կայսրի պատվին կազմակերպված պատանի տաղանդների մրցույթում երկրորդ մրցանակի է արժանանում, իսկ արդեն 1955թ. կառավարության օժանդակությամբ նա մեկնում է Եվրոպա ուսանելու: Սկունդեր Բողոսյանի առաջին հանգրվանը Անգլիան էր, ուր նա ուսանում է երեք տարբեր արվեստի դպրոցներում, սակայն վերջնականապես որոշում է կրթվել արվեստների բնօրրան Ֆրանսիայում: 1957-1966 թթ. Փարիզում նա սովորում է Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում և Շումեր ակադեմիայում: Այստեղ նա հանդիպում է մի գեղեցկուհի աֆրո-ամերիկուհու, որի հետ էլ ամուսնանում է:

суббота, 2 февраля 2013 г.

ԿՅԱՆՔԸ` ՀԵՔԻԱԹ

Աբովյան փողոցում «Զոլոտոյե ռունո» սիգարի բույրն էր տարածվել` Քոչարն է գալիս: Երիտասարդ արվեստագետները հավաքված Նկարիչների Միության սրճարանում անհամբեր սպասում էին, թե այսօրվա բանավեճն ինչի մասին է լինելու, համենայնդեպս, ինչ թեմա էլ քննարկվեր, միանշանակ հաղթող էր ճանաչվելու Քոչարը: Այդ պահին սրճարանում էր երիտասարդ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, նա ակամա հիշեց ծանոթությունը Քոչարի հետ: Նոր- նոր Երեւան էր տեղափոխվել` որոշելով գեղարվեստաթատերական ինստիտուտ ընդունվել: Մի օր էլ Ռուդոլֆ Խաչատրյանի ուղեկցությամբ Քոչարին հյուր գնացին, ում պատանի նկարիչը ցույց տվեց իր կտավները: Նա Քոչարի հավանությանն արժանացավ: